Գարունն այն ժամանակն է, երբ գորշ-սպիտակ ձմռանից հետո բնության մեջ հայտնվում են առաջին վառ գույները: Այսօր արդեն ցանկություն է առաջանում վառ երանգներ ավելացնել նաև սեփական զգեստապահարանում:
Այս հրապարակմամբ կներկայացնենք, թե որ նախշապատկերները (պրինտներ) են առավել արդիական այս սեզոնին:
1. Վառ շերտեր
Մասնագետները մեզ հավաստիացնում էին, որ համաճարակից հետո նորաձեւությունը վառ գույներ կբերի մեր կյանք, և, թվում է, նրանց կանխատեսումները սկսում են իրականություն դառնալ: Գունագեղ շերտերը նոր սեզոնի հիմնական միտումներից մեկն են՝ փոքր կարոտախտի զգացում առաջացնելով մանկության շրջանում սիրված քաղցրավենիքների նկատմաբ, ինչպիսիք են քաղցր ձողիկները կամ մաստակը:
2. Ջրաներկ
Tie-dye-ը ամռանը տարածված նախշապատկերներից է, որը անմիջապես հիշեցնում է լողափ ու ծովափնյա մայրամուտներ: Մի քանի սեզոն առաջ այն վերադարձավ նորաձեւություն, բայց այս գարուն-ամառ սեզոնի համար վերափոխվել է ջրաներկային նախշապատկերներից: Այն Tie-dye տպագրությունից առանձնանում է ավելի շատ պաստելային երանգներով և մշուշված ուրվագծերով:
3. Շախմատ
Ոչ մի նորաձեւության սեզոն չի անցնում առանց վանդակավոր նախշապատկերների. փոխվում են միայն մոտիվները: Անցյալ սեզոնին տարածված էր գինգհեմի վանդակը, բայց ներկայումս նորաձեւ են շախմատաձև պատկերները, որով հեղեղվել է Instagram-ը: Այս նախշապատկերի նկատմամբ հետաքրքրությունը համընկավ «Թագուհու քայլը» սերիալի ժողովրդականության հետ: Նորաձեւության կանոնները, սակայն, այնքան էլ խիստ չեն, որքան այս խաղի կանոններն են. պարտադիր չէ, որ վանդակները սիմետրիկ լինեն:
4. 1980-ականների խոշոր ծաղկային նախշապատկերներ
Գարնանային սեզոնի ծաղկային նախշապատկերներում, իհարկե, ոչ մի հեղափոխական և անսպասելի բան չկա, ինչպես ճիշտ է նշել Միրանդա Պրիստլին «Սատանան կրում է Prada» ֆիլմում: Բայց դուք միշտ կարող եք ապավինել այս նախշապատկերին, եթե չեք ցանկանում խորանալ ներկայիս միտումների խճճվածության մեջ:
5. Պատկերներ
Նկարների կամ այլ պատկերների լիարժեք վերարտադրությունը սեզոնի անսովոր և համարձակ միտումներից է: Եթե նախկինում նման պատկերները սովորական բան էին հիմնականում կոմիկական հուդիներիի համար, ապա այժմ դրանք հասել են բեմահարթակ:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։