Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 8-14-ը 2021 թ

08.02.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Խոյ

Մի զարմացեք, եթե հիմա հաջողվի մի բան, որը նախկինում անհնարին էր թվում: Սա հատկապես վերաբերում է մասնագիտական գործունեությանը: Փետրվարի 12-14-ը սպասվում են ֆինանսական մուտքեր: Ծախսեք դրանք ոչ թե ձեր, այլ ձեր մտերիմների վրա: Կհատուցվի հարյուրապատիկ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Ցուլ

Ձեզ երաշխավորված է ռոմանտիկ տրամադրություն: Պատրաստ եղեք ստանալ հաճոյախոսություններ ու նվերներ: Այժմ խորհուրդ չի տրվում սկսել խոշոր ծրագրեր և կատարել մեծ գործարքներ: Ավելի լավ է այս ժամանակն անցկացնել ի նպաստ մարմնի և հոգու, հանգստանալ այնպես, ինչպես վաղուց եք երազել:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Երկվորյակ

Դադարի ժամանակն է: Այս շաբաթ սպասեք ի վերուստ տրված նշանի: Գլխավորը՝ այն ճիշտ մեկնաբանելն է: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, որոնք դեռ երկար կձգվեն: Եղեք ավելի զիջող, նույնիսկ, եթե հավատում եք, որ ճշմարտությունը ձեր կողմն է: Ապագայում դա հաշվի կառնվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Խեցգետին

Մի անտեսեք մանրուքները: Ձեր հաջողությունը կախված կլինի հենց դրանցից: Աշխատավայրում ավելի քիչ շփվեք գործընկերների հետ. նրանք ձեզ հետ կապված ինչ-որ վատ բան են ծրագրում: Ծանապարհներին զգույշ եղեք. եթե մեքենա ունեք, ապա փետրվարի 11-ին ավելի լավ է ընդհանրապես չվարեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Առյուծ

Փորձեք լուծել բոլոր կենցաղային խնդիրները: Լավ ժամանակահատված է վերանորոգման համար: Փորձեք ավելի շատ գրքեր կարդալ, անձնական վերապատրաստման դասընթացները նույնպես օգտակար կլինեն. սա հիանալի ժամանակ է ինքնազարգացման և աճի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Կույս

Եթե փետրվարի 12-14-ն ընկած ժամանակահատվածում հետաքրքիր առաջարկ ստանաք, մի մերժեք այն: Սիրելին կարող է զարմացնել, բայց ոչ լավագույն կերպով: Մի հուզվեք. որոշումները կայացրեք սառը գլխով: Այս պահին եղեք ավելի ուշադիր ձեր ինքնազգացողության նկատմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Կշեռք

Ձեր ինքնագնահատականը իջնում է: Այն բարձրացնելու ժամանակն է: Այցելեք գեղեցկության սրահ, հնարավորության դեպքում հանդիպեք ընկերների հետ, սկսեք նոր հարաբերություններ: Ավելի լավ է փող չվատնել: Աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել ձեր մեջքի առնչությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Կարիճ

Պատրաստ եղեք հակահարված տալ, եթե չարամիտներ հայտնվեն: Մի վախեցեք պաշտպանել ձեր տեսակետը, նույնիսկ վերադասի հետ բանավեճերում: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, բայց դրանք կկարողանաք հաղթահարել: Նույնը չի կարելի ասել սիրո ոլորտի մասին. աստղերը կանխատեսում են տարաձայնություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Աղեղնավոր

Անպայման ճանապահորդության գնացեք: Դա կարող է լինել նույնիսկ փոքրիկ ուղևորություն. գլխավորն այն է, որ տանը չմնաք: Եթե ձեզանից օգնություն խնդրեն, բարեկիրթ ձևով մերժեք: Ավելի ուշադիր եղեք երեխաների հանդեպ: Հետևեք նրանց վարքին, որպեսզի ոչ մի կարևոր բան բաց չթողնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Այծեղջյուր

Աշխատավայրում սպասվում է արտակարգ իրավիճակ: Դրանից գլուխ հանելու համար մի որոշ ժամանակ կողք դրեք տնային գործերը: Ամուսնացածներին աստղերը խորհուրդ են տալիս փոխզիջումների գնալ, հակառակ դեպքում, վեճերը ընտանիքում երկար կձգվեն: Լավագույն լուծումը գտնելու համար հանգստյան օրերին քաղաքից դուրս գնացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը. Ջրհոս

Այս շրջանում բացասական հույզերը ձեր մեջ մի պահեք: Դուրս նետեք դրանք, բայց կարևոր է՝ ոչ ձեր մտերիմների վրա: Ավելի ուշադիր եղեք ինքներդ ձեր նկատմամբ: Ավելի շատ հանգստացեք: Խորհուրդ չի տրվում այժմ սպորտով զբաղվել, ինչպես նաև խիստ դիետաներ պահպանել: Օրգանիզմը պետք է հանգստանա:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 8-14-ը․ Ձկներ

Առողջությանը վերաբերող ցանկացած ախտորոշիչ ընթացակարգ այժմ տեղեկատվական կլինի: Անցեք դրանք: Մի կուտակեք աշխատանքային գործերը, հետո դժվար կլինի դրանցում գլուխ հանել: Շատ մի լարվեք, հակառակ դեպքում հին ցավերն իրենց զգացնել կտան, և դուք ժամանակավորապես շարքից դուրս կգաք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 7706 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1198 անգամ
06.05.2026
Դիտվել է 457 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster