Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 14-20-ը 2020 թ

14.12.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Խոյ

Նույնիսկ եթե շատ զբաղված եք, չպետք է անտեսեք նոր մարդկանց հետ շփումները: Այս շաբաթ ձեռք բերած ծանոթությունները հետագայում ձեզ պետք կգան, երբ արդեն մոռացած կլինեք, թե ինչ հանգամանքներում են դրանք տեղի ունեցել: Իսկ հանգամանքները կարող են լինել ամենաանսպասելին, երբեմն, նույնիսկ, բավականին անհարմար: Մի նյարդայնացեք դրանից, ավելի լավ է ժպտացեք: Ապագայի մասին մտածելու ցանկացած փորձ կվերածվի հարմարավետ միջավայրում ճանապարհորդելու և հանգստանալու երազանքների, բայց առայժմ անօգուտ է նման ծրագրեր կազմելը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Ցուլ

Կյանքն այս շաբաթ բուռն ընթացքի մեջ կլինի, բայց դա կախված է միայն ձեզանից, թե ինչ եղանակով և որտեղ: Ձեր խնդիրն է սովորել, թե ինչպես որսալ պահը: Եթե կարողանաք կառավարել իրավիճակը, ապա այս մի քանի օրվա ընթացքում ձեզ կհաջողվի սարեր շարժել: Որոշ ժամանակ հատկացրեք խորհելու համար, և անորոշ ու չձևավորված նկրտումները կվերածվեն ձեր կարիերայի և անձնական կյանքի հստակ իրագործելի նպատակների: Շաբաթվա վերջին, սակայն, պետք է չափավորեք ձեր հավակնությունները և խուսափեք վերադասի հետ բախումներից: Շաբաթ օրը ճիշտ ժամանակն է հարազատներին այցելելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Երկվորյակ

Հնարավորություն կունենաք ձեր ծրագրերի առավել հաջող իրականացման համար: Երազանքներն իրականություն կդառնան: Ձեր սիրելին պատրաստ է կատարել կամայական ցանկություն: Եվ սա բոլորովին էլ զիջում չէ: Ի վերջո, նրան ևս դրանից լավ կլինի: Շաբաթը խոստանում է եզակի և երբեմն նույնիսկ զարմանալի իրադարձություններ: Ուշադրության կենտրոնում կարող է լինել գաղտնիությունը: Հենց այս շրջանում պետք է փորձեք փոխել այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Այնուամենայնիվ, հարկ է խուսափել կտրուկ փոփոխություններից և բաց առճակատումից: Հանդիպումները, գործուղումները և ճանապարհորդությունները հաջող կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Խեցգետին

Այս շաբաթ ձեր անձնական գործունեությունը կարող է կապված լինել ինչ-որ գործընկերային պարտավորությունների հետ, և շուտով համաձայնության կգաք բոլոր հարցերի շուրջ: Կարիք չկա կասկածելու ձեր սեփական ունակություններին, կասկածամտությունը մեկ անգամ չէ, որ ձեզ հուսախաբ է արել։ Հավատացեք՝ այս անգամ կկարողանաք իրականացնել ձեր հավակնոտ ծրագրերը: Ձեր աշխատանքի արդյունավետությունն ուղիղ համեմատական կլինի դրա համար ձեր ստացած պարգևին, ինչը նշանակում է, որ չպետք է ջանք խնայել: Ավելի ուշադիր եղեք մտերիմ մարդկանց հանդեպ, լսեք հարազատների խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Առյուծ

Այս շաբաթ դուք կզգաք թեթևություն և խաղաղություն, ինչը ձեզ զայրացնում է՝ անցյալ կդառնա: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է հակառակ սեռի հետ ոչ պաշտոնական ակտիվ շփման համար: Ավելորդ խստությունը կարող է վախեցնել յուրաքանչյուրին, փորձեք ավելի ազատ լինել: Հինգշաբթի օրը ստիպված կլինեք համբերատար լինել՝ աշխատավայրում գործընկերների հետ բախումներից խուսափելու համար: Ուրբաթ օրը մի շտապեք որոշումներ կայացնել, կենտրոնանացեք, գնահատեք առկա իրավիճակը և միայն դրանից հետո գործեք: Հանգստյան օրերին լսեք ձեր ներքին ձայնը, այն ձեզ չի խաբի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Կույս

Կյանքի վերաբերյալ որոշ տեսակետներ ժամանակի ընթացքում և ձեր հոգևոր զարգացմանը զուգընթաց հնանում են: Ժամանակն է ընդունել դա: Աշխարհը փոխվել է: Սովորեք վերևից նայել իրավիճակին, տեսնել հեռանկարը աշխատանքում և ձեր անձնական կյանքում: Ավելի լավ է հիմա զիջել, բայց հետո հաղթել: Բացառված չեն ձեր սեփական տան արմատական փոփոխությունները: Վերջապես, ձեր հարազատների հետ փոխըմբռնման կհասնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Կշեռք

Այս շաբաթը կարող է լինել չափազանց արդյունավետ և ուրախ: Չնայած երկուշաբթի օրը դուք պետք է զգույշ և հետևողական լինեք ձեր որոշումներում: Երեքշաբթի կարող եք շատ բանի հասնել ձեր կարիերայի առումով: Անձնական կյանքում դուք չպետք է խառնաշփոթ և ունայնություն մտցնեք հարաբերությունների մեջ, մանավանդ, որ տեղեկությունները կարող են ընկալվել ոչ ադեկվատ: Փորձեք պահպանել ձեր հոգեկան անդորրը և դժգոհություն չցուցադրել: Հետագայում պարզաբանումներ կմտցվեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Կարիճ

Դուք հաջողություն և ժողովրդականություն կստանաք: Ձեզ կառաջարկեն առաջխաղացում, կստանաք մեծ պարգևավճար: Անձնական կյանքում լավ կլինի փոքրիկ սխրանք կատարեք հանուն սիրո: Դուք ձեր և ձեր զուգընկերոջ աչքերում հերոս կթվաք: Շաբաթը հաջող կլինի գրեթե բոլոր առումներով, հատկապես, եթե կտրուկ ու անսպասելի չփոխեք ձեր որոշումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Աղեղնավոր

Մի լսեք խորհրդատուներին, ովքեր ձեզ հետ են պահում արձակուրդի այն տեսակից, որը ընտրել եք Նոր տարվա համար: Ձեր ծրագրերը խոստանում են լինել ամենահարմարը: Մնացեք հանգիստ, ակտիվ վարքը, բղավոցներն ու ագրեսիան պետք է ամբողջությամբ բացառվեն, հակառակ դեպքում հնարավոր են անդառնալի հետևանքներ: Շաբաթ օրը ոչինչ մի պլանավորեք, ապրեք ազատ ժամանակացույցով, այս օրը քրտնաջան ֆիզիկական աշխատանքը հակացուցված է:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Այծեղջյուր

Ձեր սիրած աշխատանքն այս շաբաթ կարող է լինել ոչ այնքան մեծ եկամտի, որքան կենսունակության աղբյուր: Ավելին, գործընկերների և վերադասների հետ հարաբերությունները բարեկամական և ներդաշնակ կլինեն: Երեքշաբթի լավագույն արդյունքների կհասնեք այն ոլորտում, որը ձեր ստրով կլինի: Չորեքշաբթի օրը, փոքր անհաջողություններից մի հուսահատվեք և փորձեք հասնել ձեր նպատակին: Ուրբաթ օրը հավանական է, որ մեծամասնության կողմից անկյուն կքշվեք: Հանգստյան օրերին ավելի շատ ժամանակ տրամադրեք հանգստին՝ վերականգնելով հոգեկան անդորրը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը. Ջրհոս

Հնարավոր են ծանրաբեռնվածություններ աշխատանքում: Եվ հիմա ավելի լավ է ռիսկային գործողություններ չձեռնարկել, քանի որ կարիերայի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հանգիստ թիկունք: Այս շաբաթը ձեզ համար կարևոր է, այն կարող է փոխել ձեր ապագան ինչպես դեպի լավը, այնպես էլ՝ վատը: Հին ընկերների հետ հանդիպումը ձեզ անկեղծ ուրախություն կպատճառի: Ընտանեկան խնդիրների մեջ ցուցաբերեք համբերություն և տոկունություն, այդ դեպքում իրավիճակը կկայունանա: Զգուշացեք խաբեությունից և դավաճանությունից: Ավելի լավ է չհրահրել կոնֆլիկտային իրավիճակներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-20-ը․ Ձկներ

Այս շաբաթ հաջողությունը կարող է ժպտալ ձեզ, չնայած իրավիճակը դեռ բարդ է: Արժե մտածել առաջիկա տոների մասին: Կարող եք պլանավորել կարճ ճանապարհորդություն, այցելել ընտանիքի անդամներին: Ուրբաթ օրը կարող են գայթակղել շահավետ գործարար առաջարկով, որը մերժելը հեշտ չի լինի, և, այդուհանդերձ, միանգամից համաձայնություն մի տվեք, մտածեք: Շաբաթ օրը ղեկավարներից կարող եք լսել գովեստի խոսքեր և, նույնիսկ, պարգևատրում ստանալ:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 7806 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1206 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 407 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster