Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 7-13-ը 2020 թ

07.12.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Խոյ

Դուք պետք է մտածեք մոտ ապագայի ծրագրերի մասին, գերադասելի է մերժել այն ամենը, ինչը վայրկենական է և անիրականանալի: Շաբաթվա կեսին աննախադեպ ակտիվ կլինեք: Բայց պատրաստ եղեք տհաճությունների, քանի որ նոր ծանոթը կարող է ձեզ անհարմար դրության մեջ դնել: Շաբաթ օրը կարող է լինել շաբաթվա ամենահաջող օրերից մեկը, դուք կկարողանաք ավարտին հասցնել վաղուց պլանավորված գործը: Ավելի ուշ մի թողեք այն, ինչը կարող եք հիմա անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Ցուլ

Համբերատար եղեք, այս շաբաթ հորիզոնում շատ հրատապ իրադարձություններ կան: Երկուշաբթի օրը կարող եք աշխատավայրում բարդ իրավիճակ հանգուցալուծել, բայց դափնիների վրա հանգստանալու ժամանակ չի լինի: Երեքշաբթի օրը ավելի լավ է չզբաղվել լուրջ խնդրի լուծմամբ, բայց չորեքշաբթի առանց հապաղման ձեռնարկեք կարեւոր ծրագրեր: Ուրբաթ օրը կարող են այնպիսի բաներ առաջ գալ, որոնք ցանկալի կլինի գաղտնի պահել, այնպես որ հատկապես զգույշ եղեք: Հանգստյան օրերին հիմնական խնդիրն է ազատվել աղբից՝ բնակարանում և գլխում:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Երկվորյակ

Ձեր ցանկությունները կարող են իրականանալ այն պահին, երբ արդեն հոգնած կլինեք դրական արդյունքի հույսից: Կենտրոնացեք ամենակարևորի վրա, մի կողմ դրեք բոլոր աննշան մանրուքները և կհասկանաք, որ արդեն ունեք այն ամենը, ինըչ ձեզ հարկավոր է երջանիկ լինելու համար: Մասնագիտական գործերում և սիրո մեջ հաջողությունները կհետապնդեն ձեզ գրեթե ամբողջ շաբաթ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք հանգստանալու ու զվարճանալու վրա: Առավել ևս, որ սիրելին, կարծես, ցանկանում է ձեզ համար կազմակերպել կատարյալ ժամադրություն: Պատասխանեք նրան փոխադարձությամբ, և ձեզ շատ քնքշություն ու կիրք է սպասվում:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Խեցգետին

Ավելի սերտ նայեք ձեր շրջապատին, շուտով գաղտնի թշնամին ակնհայտ կդառնա, և նմանների հետ կռվելը շատ ավելի հեշտ է: Ձեր կարիերայում զգալի հաջողություններ են սպասվում: Չորեքշաբթի օրը կարող է հագեցած ու բուռն օր լինել, բայց աշխատանքի արդյունքները ձեզ չեն հիասթափեցնի: Այս շաբաթ որքան հնարավոր է շատ երեկոներ անցկացրեք նեղ ընտանեկան շրջապատում: Շաբաթ օրը կարող եք համարձակ որոշումներ կայացնել՝ չվախենալով, որ դրանք սխալ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Առյուծ

Այս շաբաթ ձեր հաջողությունը կարող է ուղղակիորեն կախված լինել բիզնեսում և առօրյայում ամեն ինչ կարգի բերելուց, և կազմակերպվածությունը կարող է կարևոր դեր ունենալ այս իրավիճակում: Դուք հնարավորություն կունենաք քանդել բազմաթիվ հանգույցներ և ապահով կերպով ազատվել այն բանից, ինչի մեջ երկար ժամանակ ներգրավված եք: Հանգստյան օրերն առավելագույնս օգտագործեք ձեր անձնական կյանքը կարգավորելու համար, բայց զգույշ եղեք շրջապատից, մի կիսվեք ձեր բոլոր գաղտնիքներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Կույս

Նավարկելով մարդկանց և իրավիճակների միջև՝ դուք կարող եք շատ բանի հասնել: Զգուշացեք գայթակղություններից, որոնք սպառնում են ձեզ մոլորեցնել: Հինգշաբթի օրը մասնագիտական ոլորտում մի քանի հրատապ խնդիրներ պետք է լուծվեն: Շաբաթ օրը ստիպված կլինեք ընտանիքում ողջամտորեն պաշտպանել ձեր տեսակետները. հիշեք, որ ողջամիտ փոխզիջումը երբեք չի վնասել:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Կշեռք

Այս շաբաթ դուք կարող եք անկանխատեսելի լինել, բայց ձեր ստեղծագործական ծրագրերն արձագանք և աջակցություն կգտնեն ուրիշների կողմից: Երեքշաբթի օրը գոհ կլինեք ձեր սիրելիից, սպասեք շատ հաճելի ու շոյիչ առաջարկի, աջակցեք նրա նախաձեռնությանը: Չորեքշաբթի, հավանական է, որ աշխատավայրում ծագեն մի շարք դժվարություններ և գործընկերների հետ շփման բարդություններ, բայց դա արագ կանցնի: Հանգստյան օրերին կարող եք թուլանալ և հանգստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Կարիճ

Լավ կլինի կարգավորել վիճակը ինչպես գլխում, այնպես էլ անձնական հարաբերություններում: Ցանկալի է պահպանել հուզական հավասարակշռությունը և թանկարժեք նվերով հաճույք պատճառեք ձեր սիրելիին: Հնարավորություն կունենաք բարձրանալ կարիերայի սանդուղքով: Բայց ձեզ նաև սեր է հայկավոր՝ այն ոգեշնչում է: Հինգշաբթի, հավանական է, որ անձնական կյանքում հաճելի իրադարձություններ լինեն: Շաբաթ օրը ավելի լավ է երկուսով քաղաքից դուրս գնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսը կարող է այնքան հանգիստ լինել, որ նույնիսկ ձանձրալի կթվա: Զգալի ժամանակ կխլեն ֆինանսական խնդիրները, մասնավորապես, այն ամենը, ինչ կապված է վարկերի հետ: Այս շաբաթ կայանալիք հանդիպումները խոստանում են լինել շատ նշանակալից և կարևոր: Հավանական են նոր օգտակար ծանոթություններ, որոնք կարող են ձեզ համար հիանալի հեռանկարներ բացել: Աշխատանքը սպառնում է խլել առկա ժամանակի մեծ մասը: Բայց մի մոռացեք հանգստանալու անհրաժեշտության մասին, որպեսզի հոգնածությունից չընկնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Այծեղջյուր

Թույլ մի տվեք, որ գայթակղությունը ձեզ մոլորեցնի։ Մեծ է մեքենայությունների ենթարկվելու հավանականությունը։ Անցանկալի է նորից կրկնել սխալները, միայն այն պատճառով, որ ձեզ համար ավելի հարմար է քայլել լավ տրորված ուղով: Մի խանդեք ձեր ընտրյալին, վստահեք նրան: Շաբաթվա երկրորդ կեսին ինքնաիրացման հնարավորություն կստեղծվի ստեղծագործական ոլորտում: Երեխաները ձեր աջակցության կարիքը կունենան:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը. Ջրհոս

Աշխատանքը ձեզանից չի պահանջի ավելորդ սթրես և լրացուցիչ ջանք, ինչը նշանակում է, որ դուք հնարավորություն կունենաք ավելի հաճախ լինել տանը: Այս շաբաթ հնարավորություն կունենաք տեսնելու այն մարդկանց հավատարմությունը, որոնց դուք սիրում եք: Չորեքշաբթի ձեր ծրագրերը կարող են փոխվել արտաքին հանգամանքների ազդեցության տակ, բայց ամեն ինչ դեպի լավը կգնա: Կիրակի օրը ուրիշների տրամադրությունը կախված կլինի ձերինից:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 7-13-ը․ Ձկներ

Այս շաբաթ ձեր կարիերան, սոցիալական կարգավիճակը և հարազատների հետ լավ հարաբերությունները հավասարապես կարևոր են: Դուք կկարողանաք նոր օգտակար կապեր հաստատել, բայց մի մոռացեք հին ընկերների մասին: Հինգշաբթի օրը կարող է պատահել ինչ-որ անսպասելի իրադարձություն, որը սկզբում կվախեցնի ձեզ, բայց հետո կոգեշնչի վաղուց հասունացած փոփոխությունների: Շաբաթ օրը կարող եք կարևոր որոշում կայացնել, որը դրականորեն կանդրադառնա ընտանիքի բարոյական և նյութական մթնոլորտի վրա:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 8398 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1206 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 407 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster