Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Աշխատանքի վրա կենտրոնանալու 7 եղանակ

29.10.2020

Ներկա աշխարհում գնահատվում են բազմաուղղվածությունը և ակնթարթային արդյունքները: Թվում է, թե լիովին անհնար է կենտրոնանալ միայն մեկ ծրագրի վրա․ մարդիկանց համար կարևոր է ձեր կարծիքը, և նրանց անընդհատ հետաքրքրում է այն:

Մենք առանձնացնել ենք այն հիմնական գործոնները, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ աշխատանքի վրա, և թե ինչպես կարող եք ազատվել դրանցից։


Մի տարվեք բազմաթիվ աշխատանքներով, կենտրոնացեք կարևորի վրա

Բազմաթիվ խնդիրների առաջադրումը ստիպում է ձեզ մտածել, որ միաժամանակ մի քանի գործ եք անում: Իրականում դա այդպես չէ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ շատ ավելի պակաս արդյունավետ են, երբ միաժամանակ մի քանի առաջադրանք են կատարում, քանի որ միանգամից մի քանի բանով զբաղվելիս, մենք մեր ուշադրությունը անընսհատ տեղափոխում ենք մեկից մյուսը:

Հետազոտող Գլորիա Մարկը բացահայտել է, որ գրասենյային աշխատողներն ընդմիջում են անում առաջադրանքը սկսելուց 11 րոպե անց: Եվ միջին վիճակագրական աշխատակցից 25 րոպե է պահանջվում այդ գործին կրկին վերադառնալու համար: Միանգամից մի քանի նախագծերի խնդիրներ լուծելու փոխարեն, կենտրոնացեք իսկապես կարևոր գործի վրա. անջատեք ձեր հեռախոսի ծանուցումները կամ խնդրեք գործընկերոջը հարցերի համար մի փոքր ուշ մոտենալ:

Հետևեք ծրագրին

Մի դրեք խնդիր՝ «Ես պետք է զեկույցը գրեմ վաղն առավոտյան», բաժանեք այն փոքր նպատակային խնդիրների: Առաջին նպատակը կարող է լինել անհրաժեշտ հետազոտությունների հավաքագրումը, այնուհետև առանձնացրեք տեղեկատվության աղբյուրները: Այդպիսով, դուք ավելի հստակ կհասկանաք, թե ձեզ ինչ է պետք՝գործն ավելի արագ ավարտելու համար, անմիջապես տեսնել այն կետերը, որոնք կարող են դժվար լինել: Եվ հակառակը՝ որոշ նրբություններ լուծել երկու րոպեում:

Սահմանափակումներ դրեք

600x580

Մտածեք այն մասին, թե ինչերը կարող են ձեզ շեղել աշխատելիս: Ծրագիր մշակեք, որպեսզի կանխեք այդ շեղումների ազդեցությունը ձեր աշխատանքի վրա: Տեղեկացրեք ձեր գործընկերներին, թե որքան ժամանակ ունեք քննարկման համար: Հայտնեք, թե երբ կարող եք ազատ զրուցել:

Արդյոք աշխատասենյակի մթնոլորտն օգնո՞ւմ է ձեզ կենտրոնանալ և խորասուզվել աշխատանքի մեջ: Մտածեք հարմարավետ միջավայր ստեղծելու մասին։ Գտեք հարմար աթոռ: Եթե գրասենյակում եղած խոսակցությունները, ինչ-որ մեկի ռադիոն շատ են շեղում, փորձեք փրկվել ձայնամեկուսիչ ականջակալներով: Երբեմն օգտվեք առիթից և տեղափոխվեք մեկ այլ աշխատասենյակ:

Ի դեպ, Google-ի նման ՏՏ ընկերությունները վաղուց ստեղծել են տարածքներ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է գտնել հանգիստ անկյուն և կենտրոնանալ աշխատանքի վրա: Եվ, զարմանալի է, բայց պետք չէ հավատալ այն ուսուցիչներին, ովքեր արգելում են մաստակ ծամել: Պարզվում է, որ մաստակը կարող է բարձրացնել կենտրոնացումը, իսկ դրա բաղադրության մեջ պարունակվող անանուխն ուժեղացնում է հիշելու ունակությունը:

Աշխատելիս դադարներ տվեք

Մի մոռացեք ընդմիջումների մասին: Ոմանք օգտագործում են Pomidorro մեթոդը: Մեկ առաջադրանքի վրա աշխատում եք 25 րոպե, այնուհետև 5 րոպեանոց ընդմիջում անում և նույն աշխատանքի վրա կենտրոնանում ևս 25 րոպե: Չորս լրիվ ցիկլից հետո կարող եք ավելի երկար դադար վերցնել և այն անցկացնել զբոսանելով, ընկերոջ հետ խոսելով կամ տաք շոկոլադ խմելով:

Խմեք կանաչ թեյ

600x580

Ճիշտ մթերքները ձեզ կօգնեն հավաքվել և հեշտությամբ կատարել աշխատանքը: Բրիտանացի հետազոտողների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյում պարունակվող L-թիանինի և կոֆեինի համադրությունը մեծացնում է զգոնությունն ու արձագանքման արագությունը: Իսկ միայն կոֆեինը կարող է առաջացնել կողմնակի այնպիսի բարդություններ, ինչպիսիք են գլխացավը և դյուրագրգռությունը, որոնք, իհարկե, կխանգարեն ձեզ կենտրոնանալ: Հաջորդ անգամ, երբ նոր նախագիծ սկսելու կլինեք, նախօրոք մի բաժակ կանաչ թեյ պատրաստեք:

Բավականաչափ քնեք

Քնի որակը ազդում է կենտրոնանալու և աշխատունակության վրա: Եթե ձեզ լավ չեք զգում, ապա ձեր աշխատանքը ևս կարող է դրանից տուժել, և ձեզ համար ավելի դժվար է պահպանել ժամկետները: Համոզվեք, որ ձեր քունը բավականաչափ հարմարվետ է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3118 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 543 անգամ
18.04.2024
Դիտվել է 248 անգամ
19.04.2024
Դիտվել է 195 անգամ
23.04.2024
Դիտվել է 144 անգամ
25.04.2024
Դիտվել է 63 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster