2020-ին օդից արված լավագույն լուսանկարները
07.10.2020
Իտալիայում որոշվել են 2020թ օդից արված լավագույն լուսանկարները՝ Siena Drone Awards 2020։ Մրցույթին մասնակցել են Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով արված լավագույն լուսանկարչական աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, լավագույն կադրի կոչման համար մրցել են 126 երկրների լուսանկարիչներ, բայց միայն մեկին էր վիճակված շահել Siena Drone Awards 2020-ը:
Մրցույթի հիմնական պայմանն այն էր, որ լուսանկարը պետք է արված լինի թռչնի թռիչքի բարձրությունից և տարբեր սարքերից՝ անօդաչու թռչող սարքեր, օդապարիկներ, պարաշյուտներ: Այս տարի հաղթող է ճանաչվել Jim Picôt-ի Love Heart of Nature («Բնության սիրող սիրտը») աշխատանքը:
Ստորեւ ներկայացնում ենք դափնեկիր դարձած այլ մասնակիցների:
«Քաղաքներ» անվանակարգ․ «Այլմոլորակային կառույց Երկրի վրա», լուսանկարը՝ Թոմաշ Կովալսկու
«Սպորտ» անվանակարգ․ «Ծովում», լուսանկարը՝ Ռոբերտո Կորինալդեսիի
«Բնություն» անվանակարգ․ «Սև կետը խաղում է զբոսաշրջիկների հետ», լուսանկարը՝ Ջոզեֆ Չաիրեսի
Մասնակից լուսանկարները հրապարակվել են մրցույթի կայքում:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 3243 անգամ
Читать на русском
|