Ինչպիսի ջինսե բաճկոններն են նորաձև այս աշնանը և ինչի հետ հագնել
09.09.2020
Մի քանի տարի առաջ ջինսե բաճկոնը համարվում էր ամառային հագուստ, բայց դա վաղուց արդեն այդպես չէ: Ջինսե լավ բաճկոնը հիմք է, որը հնարավոր է հարմարեցնել ցանկացած սեզոնի: Մենք կներկայացնենք, թե ինչպիսի մոդել ընտրել այս աշնանը և ինչի հետ համատեղել:
Բազմաշերտ
Ոճաբանները համարձակորեն հայտարարում են, որ բազմաշերտությունը հենց այն է, ինչը ցանկացած կերպար կդարձնի հետաքրքիր և ոճային: Ո՞րն է դժվարությունը: Իրերը ճիշտ հավաքելը: Եվ հիմնային ջինսե բաճկոնն այստեղ հիանալի օգնական է. ազատորեն դրա տակ տեղավորեք շապիկ, սվիտեր կամ կոճակներով վերնաշապիկ: Կատարյալ տարբերակում, յուրաքանչյուր նոր շերտ պետք է ավելի կիպ լինի, քան նախորդը, այնպես որ ընտրեք հաստ ջինսեր:

Մեծ չափի
Ջինսե բաճկոնների և աշնանային սեզոնի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ շապիկից հաստ հագուստ պարզապես չի տեղավորվում դրա տակ: Այսպես, որ չափսի մասին հարկավոր է մտածել գնելուց առաջ․ ձեր և բաճկոնի միջև ոչ միայն պետք է օդ խաղա, այլև այդ տարածությունը պետք է ավելի շատ լինի: Մեծ չափսը նորաձեւությունից դուրս չի եկել (և չի էլ նախատեսում), այնպես որ համարձակորեն ընտրեք մեծ չափս:

Հուդի
Հուդին դարձել է վերջին սեզոնների ամենատարածված հագուստներից մեկը: Դե իհարկե՝ և հարմարավետ է, և ոճային: Պարզապես այնքան էլ հեշտ չէ այն համատեղել արտաքին հագուստի հետ: Ջնսե բաճկոնը կերպրին լավ կհամապատասխանի: Որպեսզի հուդին երևա, արձակեք թևքերի կոճակները և գլխարկը դուրս հանեք: Այստեղ պետք է գույների հետ զգույշ լինել․ եթե հուդին արդեն նախշապատկերներ ունի, ապա ջինսե բաճկենի վրա չպետք է լինեն նկարներ, պայծառ գծեր և առատ դեկորներ: Հակառակ դեպքում կերպարը գերծանրաբեռնված կլինի:

Երկարաճիտ կոշիկներ
Սեքսուալ և ժամանակակից տեսքի գաղափարը փոխառում ենք Հեյլի Բոլդուինից: Վերջին սեզոններից մեկում մոդելը ջինսե բաճկոնի հետ ընտրել էր երկարավուն հուդի (այն կարելի է հանգիստ փոխարինել սվիտերով կամ ծավալուն զգեստով) և երկարաճիտ կոշիկներ: Ստացվել էր սեքսուալ, բայց միևնույն ժամանակ սպորտային և չճացող:

Ընդհանրական լուք
Ինչպե՞ս հարմարացնել ջինսե բաճկոնի և տաբատի գույները․ այս խնդիրը տարիներ շարունակ խնդիր է եղել ոճաբանների համար: Ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց (և հիասքանչ կերպով). այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս: Աշունը հիանալի առիթ է մուգ երանգներով ընդհանրական կերպար ստեղծելու համար, իսկ ջինսե գործվածքը կօգնի այն ուրախ դարձնել: Եթե մտահոգված եք չափազանց մռայլ տեսքից, ավելացրեք սպիտակ կամ պայծառ շապիկ, կամ գունագեղ աքսեսուարներ:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6011 անգամ
Читать на русском
|