Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 17-23-ը 2020 թ

17.08.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Խոյ

Պատրաստվեք արկածների, որոնք ձեզ սպասում են ամեն քայլափոխի: Հակասական հարցերի առաջացման դեպքում խորհրդակցեք ինչ-որ մեկի հետ, մի ապավինեք միայն ինքներդ ձեզ: Հանգստյան օրերին ձերբազատվեք աշխատանքից և ժամանակ անցկացրեք ընկերների հետ, հատկապես, եթե երկար ժամանակ չեք տեսել միմյանց:


Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Ցուլ

Դուք ստիպված կլինեք ստեղծագործական լինել, որպեսզի նշված ժամանակահատվածում հասցնեք ամեն ինչ: Տունը և ընտանիքը երկորդական կլինեն, փոխարենը՝ մնացած ամեն ինչ կհասցնեք ժամանակին: Չզարմանաք, եթե այժմ ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ: Համաձայնեք ցանկացած առաջարկության:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Երկվորյակ

Շարունակեք շարժվել ձեր ընտրած ուղղությամբ: Ձեր մտքերը լի կլինեն երազներով, բայց առայժմ դրանց իրականացումն անհնար է: Այս ժամանակահատվածում դուք հակված կլինեք ինքնաբուխ որոշումների: Ցավոք, դրանցից որոշները սխալ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Խեցգետին

Պատրաստվեք ժամադրությունների. դրանց առաջարկները միանգամից մի քանիսը կլինեն: Բայց երկրպագուներին մանրակրկիտ ընտրեք: Փողի հետ կապված ցանկացած որոշում պետք է կշռադատել մի քանի անգամ: Կա նաև ստամոքսի խանգարման վտանգ, զգույշ եղեք սննդի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Առյուծ

Պատահարները պատահական չեն. սա այժմ ձեզ համար է ասված: Ուշադրություն դարձրեք նշաններին, և դրանք ձեզ ցույց կտան առաջ գնալու ճանապարհը: Սերն այս շրջանում առաջնային կլինի: Դուք նույնիսկ կհետաձգեք որոշ աշխատանքային որոշումներ՝ ամբողջությամբ խրված լինելով զգացմունքների մեջ։ Բայց հավատացեք, արժե:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Կույս

Ժամանակահատվածը բարենպաստ է անշարժ գույքի ցանկացած գործարքի համար: Հատկապես ձեռնտու է այժմ գնել այն: Աշխատեք պարտք չվերցնել. հետագայում վերադառնալը դժվար կլինի: Հոգ տարեք ձեր կոկորդիի մասին. կա հիվանդանալու հնարավորություն: Անմիջապես սկսեք բուժվել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Կշեռք

Աշխատեք այս շաբաթվա ընթացքում շփվել միայն հաճելի մարդկանց հետ: Հեռու մնացեք նրանցից, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Այս ժամանակահատվածում հանգստյան օրերի լավագույն ընտրությունը բնության գրկում անցկացնելն է: Կարևորը՝ ուշադիր եղեք, որպեսզի մրսածություն ձեռք չբերեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Կարիճ

Գլխապտույտ կունենաք գործերի ու խնդիրների առատությունից: Նախագծեր կազմեք և ինքներդ ժամանակացույց սահմանեք. այդպես ավելի հեշտ կլինի: Օգոստոսի 19-23-ը ձեզ պարգևատրում է սպասում: Դա կարող է արտահայտվել թե նյութապես, թե այլ կերպ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Աղեղնավոր

Կասկածներն ու վախերն այժմ պետք է հետևում թողնել: Դրանք միայն ձեզ կխոչընդոտեն նոր նախաձեռնություններում: Հարազատները կարող են խտացնել գույները, այնպես որ դեռ մի պատմեք նրանց դժվարությունների մասին: Մի մոռացեք զրուցել երեխաների հետ՝ նրանք կարոտում են և սպասում ձեր ուշադրությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Այծեղջյուր

Փորձեք օգուտ քաղել այն մարդկանցից, ովքեր այս ժամանակահատվածում կհանդիպեն ձեզ: Իսկ,ահա, մտերիմների հետ զգոն եղեք. նրանք կարող են ձեզ փաստի առաջ կանգնեցնել ամենակարևոր պահին: Օգոստոսի 17-ին կամ 18-ին կարող եք սրտանց խոսակցություն ունենալ այն մարդու հետ, ում հետ որոշակի թյուրիմացություն եք ունեցել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը. Ջրհոս

Մի անհանգստացեք այն սխալների համար, որոնք, գուցե, այժմ ստիպված լինեք կատարել: Հետագայում ամեն ինչ շտկելու հնարավորություն կունենաք: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, ասեք նրան այդ մասին: Մի վախեցեք այս օրերին նախաձեռնություն ցուցաբերել: Ավելի լավ է ձեզ նկատեն, քան անտեսեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 17-23-ը․ Ձկներ

Սիրելիի հետ վեճերից այժմ խուսափելն անհնար կլինի, անգամ մի փորձեք: Պարզապես միմյանց ժամանակ տվեք սառչելու համար: Աշխատանքի ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ ձեր անուշադրության պատճառով: Որոշ գործեր ստիպված կլինեք վերափոխել մի քանի անգամ: Պատրաստ եղեք վերամշակելու:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 8596 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1206 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 407 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster