Կանանցից շատերը, գնելով այս կամ այն իրը, փորձում են ավելի փոքր չափսի մեջ տեղավորվել՝ ուրախանալով դրանով: Բայց նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ այն կոճկվում է միայն այն դեպքում, եթե չես շնչում:
Հագուստի նման մոտեցմամբ ընտրությունը սխալ է: Հետևյալ իրերը պետք է վերցնել մեկ չափս ավելի մեծ, քան սովորաբար հագնում եք:
1. Մարզաշապիկ
Այս հագուստն առաջին իսկ լվանալուց հետո կնեղանա: Հաշվի առնելով, որ այսօր նորաձև է առանց չափսի հագուստը, աշխատեք մարզաշապիկը վերցնել մեկ չափս ավելի մեծ:
2. Օձիքով վերնաշապիկ
Նրանք նստում են 3-5 -ով ավելի փոքր, քան մարզաշապիկները: Սակայն, բարդությունն այն է, որ հայտնի չէ, թե վերնաշապիկի մասներից որը կարող է նեղանալ` օձիքը, թևերը, թե ուսերը: Այնպես որ՝ մոռացեք գրկող մոդելների մասին:
3. Բրդե սվիտեր
Նախ ՝ բրդյա հագուստը նստում է: Երկրորդ՝ ազատ և ընդարձակ սվիտերը շատ ավելի հարմարավետ է, քան կիպ գրկողը:
4. Գուլպաներ
Քանի որ գուլպաներն առավել հաճախ պատրաստվում են բամբակից, դրանք լվանալուց հետո նեղանում են: Իսկ ձեզ հարկավո՞ր է կիպ գուլպաներ:
5․ Ներքնազգեստ
Աշխատեք նախապատվությունը տալ ավելի մեծ մոդելների: Եվ դուք կզգաք այն ներքնազգեստի ողջ հմայքն ու հարմարավետությունը, որը չի սեղմում և չի «ներխուժում» կոնքերի մեջ:
12-05-2025 08:53 Մաշկաբանները հայտնում են, որ եղունգների լաքը չորացնելու համար օգտագործվող ուլտրամանուշակագույն լամպերը կարող են առողջության համար վտանգ ներկայացնել՝ մեծացնելով մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը։
12-05-2025 08:45 38-ամյա Վիկտորիան՝ Միխայիլ Գալուստյանի կինը, իր սոցցանցերում խոսել է 45-ամյա կատակերգուից ամուսնալուծության մասին։ Նա գրառում է կատարել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով բոլորին մասնակցության համար, ինչպես նաև ընդգծելով, որ Միխայիլի հետ «շատ լավ հարաբերությունների մեջ է»։ «Սա հազվադեպ է, բայց դա մեզ համար է։ Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել կամ լքել՝ դա համատեղ որոշում էր։ Ես շնորհակալ եմ մեր կյանքի բոլոր տարիների համար։ Նա լավ, պարկեշտ և բարի տղամարդ է։ Հիմա նրա համար հեշտ չէ, հավատացեք։ Ինձ դուր չի գալիս, որ նրան վատ լույսի ներքո են ներկայացնում այս հիմար լուրերի ֆոնին, թե նա լքել է մեկ ուրիշի համար։ Դա ճիշտ չէ։ Միշան մնում է հրաշալի հայր մեր դուստրերի համար։ Մեր միջև չկան վիրավորանքներ, բացթողումներ, ֆինանսական խնդիրներ», - գրել է Վիկտորիան։
12-05-2025 08:21 Չափազանց երկար քունը կարող է հիվանդագին վիճակի ախտանշան լինել: Խոսում իրավիճակների մասին չէ, երբ մարդը փորձում է փոխհատուցել ռեժիմի խախտման պատճառով քնի պակասը և ավելի քան 8 ժամ անցկացնում է անկողնում, ինչը սովորաբար բավական է ուժերը վերականգնելու համար: Պետք է զգուշանալ, եթե մարդն ամեն օր քնում է նորմայից շատ ավելի, բայց դեռ ցանկանում է քնել: Ըստ նյարդաբանների՝ սա կարող է հիվանդագին՝ մասնավորապես հիպերսոմնիայի կամ դեպրեսիայի դրսևորում լինել:
12-05-2025 08:17 Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը երեկ հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը: Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթին Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները, ինստագրամյան էջում կիսվել է Ադրինեի ելույթից փոքրիկ հատվածով։ Տեսանյութում Ադրինեն հայկական տարազով է, եւ ներկայանում է ազգային պարով։
09-05-2025 15:45 45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։