6 իր, որոնք բոլորը թյուրիմացաբար համարում են գայթակղիչ
19.06.2020
Սրանցից շատերը վերջերս համարվում էին թրենդային, սակայն բոլորին արդեն հոգնեցրել են։
Շատ ընթերցողներ, հավանաբար, մատները խաչել են ՝ հույս ունենալով, որ իրենց սիրած իրերը չեն տեսնի այս ցանկում: Այդուանդերձ, դուք պետք է ձերբազատվեք դրանցից, հակառակ դեպքում՝ լավ կփչացնեն ձեր կերպարը:
1. Ընդգծված գոտկատեղով բաճկոնը
Այս իրը կանանց առնվազն կեսի հավերժ սերն է: Մեկ կոճակով բաճկոնը, որը դուք ստիպված եք լինում արձակել ճաշն ուտելուց անմիջապես հետո, այլևս ձեր կերպարը չի զարդարում, այլ, ընդհակառակը, խղճուկ տեսք է տալիս: Այն փաստը, որ նա հարմար նստում է գոտկատեղին, բավարար չէ կանացի ու գեղեցկ համարելու համար։ Դե, եթե, իսկապես, չեք ցանկանում ի ցույց դնել ձեր կողային ծալքերը:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ ամեն անգամ համառորեն փորձել տեղավորվել այս հակաթրենդի մեջ, եթե կարող եք նախընտրել ժամանակակից ազատ ոճի մոդելները:

2. Ցանցային զուգագուլպաները՝ ջինսի տակից
Անկեղծ՝ այս ոճը փոթորկում է տղամարդկանց երևակայությունը: Մինչև որովայնը քաշած ցանցային զուգագուլպա, վրայից ջինսե տաբատ՝ անպայման լայն անցքերով: Ի վերջո, ինչպե՞ս կարելի է այդպիսի գեղեցկությունը թաքցնել բոլորից: Այս ոճը, որը կրում էին թե երիտասարդ, թե մեծահասակ կանայք, վաղուց վերածվել է անճաշակության:
Ընդհանրապես, ավելի լավ է ցանցային զուգագուլպաներից ընդհանրապես հրաժարվել. դրանք ձեր կերպարը դարձնում են ոչ թե կանացի և գեղեցիկ, այլ գռեհիկ ու ծիծաղելի:

3. Ընձառյուծի նախշով մետաքսե կիսաշրջազգեստը
Նորաձևության ևս մեկ հակահերոս: Անցյալ տարի շատ կանայք պարզապես խելագարվում էին այս միդի կիսաշրջազգեստների համար: Ամեն դեպքում, այժմ այն համարվում է վատ ոճ և անճաշակության նշան (որքան փոփոխական են տիկնայք):
Ընձառյուծի նախշը չնայած դեռ արդիական է, սակայն վաղուց մնացել է «բոլորի կոկորդում»: Դրան փոխարինելու համար գնալով ավելի գերադասելի են դառնում զեբրի, ընձուղի կամ վերացական նախշապատկերները: Ի դեպ, դրանք ոչ պակաս կանացի ու գեղեցիկ են:

4. Հեծանվորդի տաբատները
Հիշո՞ւմ եք, թե որքան շռնդալից հաջողությամբ դրանք անցյալ տարի մուտք գործեցին նորաձևություն: Ինչպե՞ս էին դրանք հագնում բոլոր աստղերը, ինչպե՞ս էին նորաձևության բլոգերները գովերգում և ծափահարում այս սպորտային հագուստին: 2020-ի գարնանից բոլորը հրաժարվեցին դրանցից՝ դուրս մղելով նորաձևության մայրուղուց: Ցավալի է։ Հատկապես նրանց համար, ովքեր նոր-նոր էին գնել և չէին էլ հասցրել հագնել:
Փոխարենն այժմ լավ առիթ է հայտվել մարզադահլիճ հաճախելու և հեծանիվ քշելու․ մարզվելիս, անշուշտ, դրանք արդիական կլինեն:

5. Փոքրիկ թիթեռնիկ-ժապավենով վերնաշապիկը
Կարևոր նկատառում. ամառային զգեստապահարանից բացառում ենք բարակ ժապավենով հնացած ձևվածքի վերնաշապիկները: Եվ այն չենք շփոթում լայն վզկապով ճոխ և թրենդային բլուզի հետ:
Վերնաշապիկի հնացած ձևվածքն այն է, որը կիպ գրկում և ձգում է մեր մարմինը: Իսկ բարակ ժապավենը, որն այդքան քնքույշ գրկում է պարանոցը, ցավոք, համարվում է ոչ նորաձև:

6. Ճոխ, ժանյակավոր տոպը
Նորաձևության դիզայներները հոգնել են ժանյակից: Դրան փոխարինլու է եկել ոչ պակաս թեթև և քնքուշ ասեղնագործը, սակայն շատ նորաձևության հետևորդներ անտեսում են դա և համառորեն կրում են ճոխ տոպեր: Որքան էլ մենք փորձենք համադրել ժանյակը գերժամանակակից տոպի հետ, այն չափազանց կենցաղային և ավելորդ է թվում: Միգուցե հրաժարվելու ժամանա՞կն է:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6356 անգամ
Читать на русском
|