Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2020 թ․

20.04.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Խոյ

Ճիշտ ժամանակն է փորձելու բարձրանալ կարիերայի սանդուղքի նոր աստճանի: Դուք քրտնաջան եք աշխատել և արժանի եք դրան: Մի հապաղեք ղեկավարներին հայտարարել ձեր հաջողությունների մասին, նրանք անպայման կնկատեն և կգնահատեն ձեզ: Եղեք ավելի համարձակ և հաջողության կհասնեք: Միայն թե դրանից հետո գլխապտույտ չունենաք։


Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Ցուլ

Պատրաստվեք նրան, որ ստիպված եք լինելու ուսումնասիրել մարդկային հոգեբանությունը, և ոչ թե գրքերից, այլ «ռազմի դաշտում»՝ աշխատավայրում, տանը, ամենուրեք: Ձեզ սպասում են անսպասելի հայտնագործություններ և կարևոր հետևություններ: Մի մոռացեք, որ ցանկացած հակամարտություն կարելի է լուծվել փոխզիջման միջոցով:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Երկվորյակ

Կիսատ գործերի ավարտ, կարևոր հարցերի լուծում և դժվար որոշումների կայացում․ ահա այն ամենը, ինչը ձեզ սպասում է այս ժամանակահատվածում: Մի կախեք ձեր քիթը և կարող եք ամեն ինչ կարգավորել: Եթե փակուղու առաջ կանգնեք՝ պարզապես գործի դրեք ձեր հին կապերն ու ծանոթությունները. շատ հարցեր կլուծվեն մեկ ակնթարթում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Խեցգետին

Խեցգետինների համար այս շաբաթը խոստանում է լինել հանգիստ և ներդաշնակ: Երկուշաբթի և երեքշաբթի մի պլանավորեք մտավոր աշխատանքին վերաբերող գործողություններ. դրանք հաջողության չեն բերի: Հաջող կլինեն նոր ծանոթությունները, ընտանիքի և ընկերների շրջապատում անցկացրած ժամանակը: Հանգստյան օրերը նպաստավոր են հանգստի և զվարճանքի համար: Մենակությունից ավելի լավ է խուսափեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Առյուծ

Արձակուրդ վերցնելու և հանգստանալու լավ ժամանակաշրջան է: Չորեքշաբթին հարմար օր է բուժական գործընթացների և երիտասարդացմանն ուղղված ընթացակարգերի համար: Մի գերլարվեք, զերծ մնացեք ավելորդություններից: Շատ հեշտ կլինի երեխաների հետ փոխըմբռնում գտնել. պլանավորեք համատեղ ժամանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Կույս

Կույսերին աստղագուշակն այս շաբաթը խորհուրդ է տալիս անցկացնել խաղաղության և ներդաշնակության մեջ և՛ ինքներդ՝ ձեր, և՛ աշխարհի հետ: Սա մեծահոգության, հաշտեցման և ներողամտության ժամանակաշրջան է: Սկսել  կարելի է միայն լավ մշակված և խնամքով ծրագրավորված գործերը: Զերծ մնացեք արկածախնդրությունների մասնակցելուց' դրանք ձեզ սպառնում են լուրջ խնդիրներով: Շաբաթ և կիրակի օրերը նվիրեք տանը, ընտանիքին, սիրելիներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Կշեռք

Երկնքում մոլորակների դիրքը Կշեռքներին կօգնի հաղթահարել ցանկացած, նույնիսկ, առաջին հայացքից, անհնարին թվացող գործերը: Կարևորը՝'աստղերի տրամադրած ուժը չվատնեք բախումների ու վեճերի վրա: Ուղղեք ձեր էներգիան ճիշտ հունով․ փորձեք ավելի քիչ խոսել և ավելի շատ լսել: Կիրակի օրը մեծ է ռոմանտիկ արկածախնդրության հավանականությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Կարիճ

Հնարավորության դեպքում շատ ժամանակ անցկացրեք մտերիմ մարդկանց շրջապատում: Գործելով միայնակ, առանց աջակցության, այժմ դժվար թե գործերում հաջողությունների հասնեք: Շատ խնդիրներ հնարավոր է լուծել, եթե լավ մտածեք և մանրամասն վերլուծեք ամեն ինչ: Ազատորեն նորամուծություններ և փոփոխություններ մտցրեք ձեր կյանքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Աղեղնավոր

Եթե դուք գործեք հույզերի ազդեցության տակ, ապա անպայման սխալ որոշում կկայացնեք և կփչացնեք սիրելիների հետ հարաբերությունները: Փորձեք չենթարկվել տրամադրության փոփոխություններին: Հնարավոր են առճակատումներ. պատրաստ եղեք փոխզիջման: Տեղեկատվության հետ աշխատելն արդյունք չի բերի: Շաբաթ երեկոն անցկացրեք մենության մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Այծեղջյուր

Լավ ժամանակ է կարգի բերելու համար տունը, մտքերը, հարաբերությունները: Երկուշաբթի օրը մեծ է ֆինանսական սխալի հավանականությունը. ուշադիր ստուգեք բոլոր փաստաթղթերը, որոնց հետ գործ կունենաք: Որոշումներ կայացնելիս ոչ մի դեպքում պատահականության վրա մի հենվեք: Երեքշաբթի և չորեքշաբթի օրը թույլ մի՛ տվեք, որ ձեզ համոզեն, մանավանդ, եթե խոսքը փողի մասին է:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը. Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց բոլոր գործողություններում և մտքերում: Այն, ինչի մասին կմտածեք, որոշ ժամանակ անց իրականություն դառնալու բոլոր հնարավորությաուններն ունի: Բարենպաստ ժամանակաշրջան է մտավոր ժամանցի համար: Հանգստյան օրերին միայնակ Ջրհոսներին սպասվում է հետաքրքիր ծանոթություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 20-26-ը․ Ձկներ

Ձկների համար շատ հաջողակ շաբաթ է: Ժամանակաշրջանը բարենպաստ է գրեթե ցանկացած գործողության համար, պայմանով, որ դրանք ուղղված են լինեն արաչությանը և իրականացվեն անկեղծորեն: Լավ շրջան է տեղեկատվության, կարճ ուղևորությունների, վերապատրաստման, փորձի և գիտելիքների փոխանակման համար: Մի հապաղեք օգնություն խնդրել. եթե այն ձեզ պեք է՝ չեն մերժի:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 8239 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1206 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster