Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Որովայնի ճարպի այրման հինգ բնական միջոց

31.03.2020

Որովայնի ճարպն առանձնահատուկ համառություն ունի, բայց կան բնական միջոցներ՝ այրիչներ, որոնք արագացնում են դրա այումը նյութափոխանակության գործընթացների ընթացքում:

Մաթչա թեյ: Այն փոշի է, որի մեջ պարունակվում են կանաչ թեյի որոշ տեսակների աղացած տերևներ, որոնք այս բնական արտադրանքը վերածում են հակաօքսիդանտների հարուստ աղբյուրի:

Խմիչքը կրկնապատկում է որովայնի ճարպի այրումը ի հաշիվ ինսուլինի մակարդակի կայունացման՝ հորմոն, որի բարձր մակարդակն օրգանիզմում նպաստում է ճարպի կորուստին:

600x580

Սև չամանի յուղ: Արևելքում այն իր բուժիչ հատկություններով հայտնի է ավելի քան 1300 տարի: Իր արժեքավոր սնուցող նյութերի շնորհիվ յուղն ամրացնում է օրգանիզմը, արագացնում սննդի բաժանումն առանձին բաղադրիչների և ակտիվացնում է տոքսինների բնական հեռացումը: Այս բնական միջոցը կարելի է ընդունել մաքուր ձևով (ինչպես սառը սեղմված յուղ), խառնել բուսական հյութերի հետ: Ըստ մասնագետների՝ այս յուղը «նյութափոխանակության իրական խթանող միջոց է, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, դրականորեն է ազդում աղիքային համակարգի և մարսողության ողջ գործընթացի վրա»:

600x580

Խնձորի քացախ։ Առավոտյան մի բաժակ տաք ջրին խառնեք մի ճաշի գդալ խնձորի քացախ, ավելացրեք մի փոքր մեղր․ խմեք դատարկ ստամոքսին: Դրանում պարունակվող քացախաթթուն մաքրում է աղիքային միջավայրը և օրգանիզմում հավասարահշռում է pH-ը: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry-ում, ապացուցում է. այս բնական միջոցի թթուն ակտիվացնում է սպիտակուցներ արտադրող գեների աշխատանքը, որոնք քայքայում են ճարպերը:

600x580

Ձկան յուղ: Դրա օգտագործումն արյան մեջ նվազեցնում է լիպիդների մակարդակը, օմեգա -3 ճարպաթթուների մեծ քանակությունը նպաստում է ճարպային կուտակումների կորստին և արագացնում որովայնի ներքին օրգաններին կպած ճարպերի այրումը:

600x580

Կտավատի սերմեր։ Ձկների նման սրանք ևս հարուստ են օմեգա -3 թթուներով, որոնք կարող են քայքայել ճարպերը և ճնշել բորբոքումները: Բացի այդ, այս ճարպային այրիչը հարուստ է մանրաթելով, ինչը խթանում է աղիքների գործունեությունը:

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 7211 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23
Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 956 անգամ
06.05.2025
Դիտվել է 581 անգամ
03.05.2025
Դիտվել է 375 անգամ
07.05.2025
Դիտվել է 312 անգամ
08.05.2025
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster