Տիկնիկների պես. նորաձև են դառնում մեծ վրադիր օձիքները
22.01.2020
Ինչպե՞ս զարդարել ձանձրալի (բայց անհրաժեշտ) սվիտերները․ այս հարցը յուրաքանչյուր ձմեռ մտահոգում է նորաձևության հետևորդներին։ Անցյալում են խոշոր քարերով վզնոցները, մարգարիտե նախշերը, ժապավենները, մորթե դեկորները։ Այժմ նորաձևության հայրերն առաջարկել է նոր թրենդ՝ վրադիր հսկայական օձիքներ:
Նախկինում առաջարկվում էր սվիտերների տակից վերնաշապիկ հագնել, որպեսզի ճարմանդներն ու օձիքը երևան, բայց այսօր այն համարվում է ձանձրալի և թափթփված: Նորաձեւ օձիքը կարելի է առանձին գնել և դնել ցանկացած սվիտերի կամ այլ հագուստի վրա:
Այս թրենդը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ընտրում են ոչ թե լայն, թափվող հագուստներ, այլ չափսերով սվիտեր: Օձիքն ավելի ներդաշնակ տեսք կունենա միջին գործվածքի սվիտերի վրա: Որքան մեծ լինի օձիքը, այդքան լավ: Նորաձևվության հետևորդների մեծ մասը, ի դեպ, ընտրում է կիսաշրջանաձև օձիքները, որը կոչվում է Peter Pan:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3842 անգամ
Читать на русском
|