Երազում եք ճոխ և երիտասարդ տե՞սք ունենալ, այդ դեպքում ձեռք բերեք վերնաշապիկի հարմարավետ նմուշ և ձեր խնդիրները կլուծվեն մեկ ակնթաթում։
Կտրվածքով
Կտրվածքով վերնաշապիկն ունի տեսողական «հակատարիքային» ազդեցություն: Խորը կտրվածքը երկարացնում է պարանոցը՝ տալով ավելի թարմ և ժամանակակից տեսք:
Ատլասե
Ատլասե վերնաշապիկները զարդարում են ցանկացած տարիքի կնոջ: Կազմվածքի երկայնքով սահողող թանկարժեք կտորը կընդգծի առավելությունները և կթաքցնի թերությունները: Բլուզների ներկայիս մոդելների հետ համապատասխան ընտրված գույները կգերեն նորաձևության բոլոր սիրահարներին:
Թիկնոցով վերնաշապիկ
Թիկնոցով վերնաշապիկը ժամանակակից է և թրենդային: Եթե ցանկանում եք երիտասարդ և կանացի տեսք ունենալ, ձեր նախապատվությունը տվեք վերնաշապիկների այս մոդելին: Այս բարդ կտրվածքով վերնաշապիկը կներդաշնակի հագուստի շատ նորաձև ոճերի հետ: Դեմքի մոտ պայծառ, հագեցած գույները կթաքցնեն հոգնած տեսքը և բնական փայլ կտան ձեր մաշկին:
Վերնաշապիկ փողկապով
Վերնաշապիկների նրբագեղ մոդելները, որոնք զարդարված են շքեղ փողկապներով, պարզապես ցնցող և թարմ տեսք ունեն: Ձևավոր փողկապով բլուզ հագած ցանկացած կին ժամանակակից և գայթակղիչ է թվում: Ընտրեք բնական, թանկարժեք գործվածքներ․ հենց արտադրանքի որակի շնորհիվ է, որ ձեր հանդերձանքը կունենա ներկայանալի և շքեղ տեսք:
Վիկտորիանական ոճ
Նրանք, ովքեր սիրում են երիտասարդ և ժամանակակից տեսք ունենալ, անպայման կգնահատեն վերնաշապիկների վիկտորիանական ոճը: Կանացի ձևվածք, նրբագեղ մանրամասներ. այս ամենը գրավում է և աչք շոյում:
Նորաձև նախշապատկերներ
Թրենդային «գծավոր» նախշապատկերը կթարմացնի և ձեր ոճին կհաղորդի ժամանակակից տեսք: Նախապատվությունը տվեք ուղղահայաց գծերին․ դրանց շնորհիվ ձեր կերպրը տեսողականորեն կդառնա ավելի ձիգ և կանացի:
Շեշտադրումով
Շնորհիվ բրոշների, կոճակների, կտրվածքների և «լապտեր» թևքերի՝ վերնաշապիկի ժամանակակից մոդելը կստանա ավելի վառ ու բարձրաշխարհիկ շեշտադրումներ, կշողա նոր նրբերանգներով: Այս հագուստով դուք անկասկած կգերեք յուրաքանչյուր անցորդի սիրտը:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։