Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2019 թ․

16.12.2019

Դեկտեմբերի 16-22-ը խամրող Լուսնի շրջան է: Այս ժամանակահատվածում երազանքների իրականացումը, ինչպես նաև պլաններ կազմելն անցանկալի է: Իսկ ահա արդյունքներ ամփոփել կարելի է և պետք է: Ավելի լավ է դա անել գրավոր: Մի մոռացեք ինքներդ ձեզ խրախուսել` ձեր աշխատասիրության համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Խոյ

Հնարավորություն կլինի ևս մեկ քայլ բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բայց հիշեք. ձեր պարտասխանատվությունն ու պարտականությունները կավելանան: Դուք պատրա՞ստ եք դրան: Այս ժամանակահատվածում փորձեք խուսափել վեճերից և տարաձայնություններից: Ավելի հաճախ ժպտացեք, չեզոքացրեք հակամարտությունները և դուք կհաղթեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Ցուլ

Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր այս ժամանակահատվածում կլինեն արձակուրդում, աներևակայելի ուրախ կլինեն այդ կապակցությամբ: Հրաշալի ժամանակահատված է: Դուք լավ կհանգստանաք և ուժ կստանաք: Նրանց, ովքեր աշխաելու են, աստղերը խորհուրդ են տալիս համբերատար լինել՝ շատ աշխատանք է սպասվում: Բարյացակամ գործընկերները կլուսավորեն ձեր օրերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Երկվորյակ

Այս շաբաթ մերձավոր ազգականները ձեզ հանգիստ չեն տա: Նրանք խնամք և հոգատարություն կպահանջեն: Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը և չբարկանալ որևէ մեկի վրա: Աշխատավայրում որոշակի ազատ ժամանակ կունենաք' այն ծախսեք թղթերը և ձեր գրասեղանը կարգի բերելու վրա: Ուշադիր հետևեք ձեր սննդակարգին:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Խեցգետին

Առաջևում հուզական տեսանկյունից դժվարին ժամանակաշրջան է: Հնարավոր են ղեկավարության նկատողություներ, դժվարություններ ընտանիքում և ընկերների վրդովմունք: Դադար վերցրեք ՝ առժամանակ կրճատելով ուրիշների հետ հաղորդակցությունը: Հնարավոր է, որ ձեզնից պարտքով գումար խնդրեն, բայց հիմա ավելի լավ է չտալ՝ հնարավոր է և չվերադարձնեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Առյուծ

Հավանական է, որ մոտ ապագայում ձեր շրջապատի մարդկանցից որևէ մեկից հիասթափվեք: Ամեն ինչ սրտի մոտ մի ընդունեք: Վատ լուրին զուգահեռ կգան և ուրախները: Հաճելի նորություններ են սպասում ձեզ, որոնք երբեք չէիք հուսացել ստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Կույս

Կարող եք առաջարկ ստանալ ձեր կյանքը կտրուկ փոփոխելու վերաբերյալ: Ամուսնություն, աշխատանքի փոփոխություն. դա կարող է լինել ցանկացած բան: Մի վախեցեք փոփոխություններին ընդառաջ գնալուց, դրանք երջանկացնող կլինեն: Նրանք, ովքեր աշխատում են ղեկավար պաշտոններում, պետք է ավելի մեղմ լինեն աշխատակիցների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Կշեռք

Կատարյալ ժամանակ է հետագա արձակուրդը պլանավորելու համար: Ամսվա վերջին գնացեք հանգստանալու, քանի որ մինչ այդ ժամանակ դուք պետք է ավարտեք սկսված բոլոր գործերը: Մի հետաձգեք դրանք, ավելի լավ է այժմ քայլեր ձեռնարկել: Առողջությունը կսկսի վատանալ նրանց մոտ, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Կարիճ

Մի զարմացեք, եթե այս ժամանակահատվածում ունեք օրեր, երբ ամեն ինչ բառացիորեն ձեռքից կգնա: Այդ օրերը պարզապես պետք է հաղթահարել: Մնացած դեպքերում ամեն ինչ փայլուն կընթանա: Սպասվում են հանդիպումներ ընկերների հետ, խնդիրների հաջող լուծում և կախարդական արձակուրդներ: Ճիշտ է, դուք ինքներդ պետք է այն կազմակերպեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Աղեղնավոր

Դուք գերազանց հարաբերություններ կունենաք վերադասի և աշխատանքային գործընկերների հետ, բայց տնեցիների հետ՝ ոչ: Փոխզիջումները չեն օգնի, ընդհակառակը, պաշտպանեք ձեր դիրքերը: Լարվածությունը կնվազի շաբաթվա վերջին: Կարող եք գայթակղիչ առաջարկներ ստանալ: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել դրանցից:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Այծեղջյուր

Այս ժամանակահատվածում ոչ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես ծրագրել եք: Խուճապի մատնվելու փոխարեն, թողեք իրադարձություններն ընթանան ինքնուրույն: Հավատացեք, հաջողությունը ձեզ չի լքի: Երեխաների հետ եղեք ավելի մեղմ և հանդուրժող: Լրացուցիչ հետաքրքրվեք, թե ինչպես են նրանց գործերը, որպեսզի նրանց կյանքում որևէ կարևոր բան բաց չթողնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը. Ջրհոս

Ձեր աշխատանքի համար, ի վերջո, կարժանանաք արժանապատիվ պարգևի: Գուցե դա կլինի գովասանքի խոսքեր ղեկավարության կողմից կամ, նույնիսկ, պարգևատրում: Այն հանգիստ կարող եք ծախսել ձեր սիրելիների վրա: Որոշ Ջրհոսներ դժվարություններ կունենան իրենց երկրորդ կեսի հետ: Մի անհանգստացեք, դուք երկուսդ էլ պարզապես հոգնել եք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-22-ը․ Ձկներ

Ձկները վերջերս լավ են աշխատել և ժամանակն է հանգստանալու: Գնացեք բնության գիրկը, ամառանոց, որտեղ մաքուր օդ կա: Միայնակ Ձկների համար աստղերը հաջողություններ են խոստանում անձնական ճակատում: Կհանդիպեք մի մարդու, ով կարող է դառնալ ձեր ճակատագիրը: Վարորդներին խորհուրդ է տրվում այս օրերին ավելի զգույշ լինել:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 9470 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1206 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster