Հաստատուն և վստահելի․ ընտրվել է 2020 թվականի գլխավոր գույնը
10.12.2019
Գույների հետազոտման Pantone միջազգային ինստիտուտը հայտարարել է 2020 թվականի գլխավոր գույնը ՝ Pantone 19-4052 Classic Blue երանգը ՝ «Դասական կապույտ»: Ի՞նչ իմաստ է Pantone-ը տեսնում տարվա գույնի մեջ:
«Դասական կապույտը»-ը հուսալի երանգ է բոլոր ժամանակների համար, որն էլեգանտ է իր պարզությամբ: Երկնքի մասին խոհեր առաջացնելով՝ «Դասական կապույտ»-ը անվտանգության զգացում է ներշնչում՝ ընդգծելով մեր կարիքը հուսալիության և պաշտպանված լինելու»,-Instagram-ի ինստիտուտի պաշտոնական էջում գրում են Pantone-ի ներկայացուցիչները:
Pantone-ը 2020-ի գույնի ընտրությունը բացատրում է նրանով, որ կապույտի այդպիսի երանգը մենք ընկալում ենք որպես խաղաղության և հանգստության գույն, որը անվտանգության զգացողություն է ներշնչում:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը պահանջում է կայունություն և վստահություն։ Հենց այպիսի տրամադրություն է արտահայտում Pantone 19-4052 «Դասական կապույտ» ամուր և հուսալի երանգը, որին մենք միշտ կարող ենք վստահել»,-ասել է Գույների հետազոտման ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը:
20 տարի շարունակ, յուրաքանչյուր դեկտեմբերին, Pantone ինստիտուտը տարատեսակ երանգներ հռչակում է որպես «Տարվա գույն», որը հետագայում իր ազդեցությունն է ունենում հագուստի, ինտերիերի, արդյունաբերական և գրաֆիկական ձևավորման նորաձև միտումների վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4753 անգամ
Читать на русском
|