Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2019 թ․
12.11.2019
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17 -ը. Խոյ
Աստղերը ձեզ խորհուրդ չեն տալիս հիմա փող վատնել: Ընդհակառակը, եթե հնարավորություն կա, սկսեք գումար խնայել «սև օրվա համար»: Խորհուրդ չի տրվում խոսել ձեր ապագա ծրագրերի մասին: Ավելի լավ է խորասուզվեք դրանց իրականացման մեջ: Լավ ժամանակահատված է վատ սովորությունների դեմ պայքարելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17 -ը. Ցուլ
Եվս որոշ ժամանակ ստիպված կլինեք փնթփնթալ, թե որքան շատ եք երազում արձակուրդի մասին: Չնայած դուք կարող եք միայն երազել հանգստի մասին. իրականում գործերի հսկայական կուտակում ունեք։ Փորձեք չթողնել տունն այդ իրողությունների պայմաններում. մերձավորներին այժմ ավելի շատ ունեն ձեր օգնության և բարոյական աջակցության կարիքը, քան երբևէ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Երկվորյակ
Այս շաբաթ ձեզ գուցե հետաքրքրի տպավորիչ տղամարդ: Նա կդառնա կյանքի ուղեկից միայն այն դեպքում, եթե ձեզ ճիշտ պահեք: Մի դարձեք դյուրին որս, թույլ տվեք, որ նա ջանք թափի՝ նախքան ձեզ ձեռք բերելը: Զգույշ եղեք քրոնիկ վերքերի հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Խեցգետին
Մինչ ձեր շրջապատի բոլոր մարդիկ կհանգստանան, ձեզ համար կգա ամենաթեժ ժամանակը: Հաշվետվություններ աշխատավայրում, ընտանեկան շրջապատում արձակուրդի պլանավորում, օգնություն ընկերուհուն և այլն. անելիքների ցուցակը անսպառ կլինի: Փորձեք էներգիա ստանալ ձեզ համար հաճելի մարդկանց հետ շփումից: Հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից դուրս:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Առյուծ
Փորձեք չհետաձգել գործերն ավելի ուշ ժամանակների, հակառակ դեպքում մոտ ապագայում ձեզ մոտ կկուտակվեն խնդիրներ, որոնք դուք չեք հասցրել լուծել: Տանը ձեզ լուրջ զրույց է սպասվում ընտանիքի անդամներից մեկի հետ: Վերջապես, դուք կլուծեք մանր խնդիրները և, եթե ձեզ ինչ-որ մեկը վիրավորել էր, կկարողանաք ներել նրան:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Կույս
Այն Կույսերը, ովքեր երկար ժամանակ չէին համարձակվում դադարեցնել հարաբերությունները, միևնույն է, ստիպված կլինեն դա անել: Ովքեր ունեն երջանիկ միություն, այս ընթացքում պարզապես կվայելեն միմյանց: Աշխատավայրում անսպասելի գործեր կարող են հանձնարարվել ձեզ: Անկախ նրանից, ցանկանում եք, թե ոչ՝ ստիպված կլինեք անել դրանք:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Կշեռք
Մոտ ապագայում ծագած հարցերի առնչությամբ խորհրդակցեք հարազատների և ընկերների հետ: Միայնակ դուք չեք կարողանա հաղթահարել դժվարությունները: Զգույշ եղեք կարևոր փաստաթղթեր ստորագրելիս: Փորձեք այս ընթացքում վարկեր չվերցնել և ընկերներից մեծ գումարներ պարտք չանել:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Կարիճ
Հիշեք այն ընկերների մասին, որոնց երկար ժամանակ չեք տեսել: Հրավիրեք նրանց հանդիպման, զրույցի: Հիմա դա անհրաժեշտ է ինչպես նրանց, այնպես էլ ձեզ համար: Այս ժամանակահատվածում հանգստն ավելի լավ է անցկացնել պասիվ, հնարավորության դեպքում տնային գործերը տեղափոխեք երեխաների և ամուսնու ուսերին: Հնարավոր է տրամադրության փոփոխություններ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Աղեղնավոր
Ձեզ համար եկել է տարվա ամենահանգիստ ժամանակահատվածներից մեկը: Նույնիսկ եթե որոշ խնդիրներ էլ հայտնվեն հորիզոնում, կարող եք հեշտությամբ լուծել դրանք: Եթե գործը ձեր սրտով չէ, ապա փնտրեք աշխատանքի նոր վայր: Հենց այս շրջանում աստղերը կօգնեն ձեզ գտնել կատարյալ տարբերակ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Այծեղջյուր
Ժամանակն է ուշադրություն դարձնեք ձեր սիրելիին: Մի կողմ դրեք գործերը, արձակուրդ վերցրեք և այն անցկացրեք դրսում: Սանրվածքը փոխելու, զգեստապահարանը թարմացնելու, մտերիմ ընկերների հետ հարաբերությունների վերանայման լավ ժամանակ է: Վերջերս դուք առաջնորդվում էիք նրանց քայլերով․ ժամանակն է հրաժարվել դրանից:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը. Ջրհոս
Այս ժամանակահատվածում շատերը ձեզ համոզելու են շեղվել նախատեսված ճանապարհից: Ոչ մեկի մի լսեք. առաջ գնացեք: Զգույշ եղեք մեքենա վարելիս՝ խուսափելու համար վտանգավոր իրավիճակներից: Երեխաների հետ կապված խնդիրները լուծելու համար շատ ժամանակ կպահանջվի: Բայց ավելի լավ է դրանցով զբաղվել հիմա:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 11-17-ը․ Ձկներ
Շաբաթը շատ ծանրաբեռնված չի լինի, բայց հարկ կլինի լուծել մի քանի կարևոր հարցեր: Անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Խնդիրները, որոնք երկար ժամանակ հետաձգել էիք, առաջին պլան կմղվեն: Շաբաթվա վերջն ավելի թեթև կլինի․ այդ ժամանակ էլ կհանգստանաք:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5705 անգամ
Читать на русском
|