Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 21-27-ը 2019 թ․

22.10.2019

Հոկտեմբեր 21-27-ը մարող լուսնի ժամանակահատվածն է: Թույլ տվեք ինքներդ ձեզ հանգստանալ, մանավանդ, եթե նախկինում լավ աշխատել եք: Այս շրջանը նպատակահարմար չէ ակտիվ գործունեության համար. հետաձգեք բոլոր գործերը ավելի ուշ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Խոյ

Գործընկերների հետ հարաբերությունները լարվելու են, ընդ որում՝ ձեր մեղքով: Մի վախեցեք ևս մեկ անգամ ներողություն խնդրելուց, որպեսզի հետագայում չպատժվեք սխալների համար: Երեխաների նկատմամբ բարեհամբյուր եղեք, ավելի քիչ նախատեք նրանց: Հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին, գնացեք բնության գիրկը՝ վայելելու աշնանային օրերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Ցուլ

Ձեր երազանքներն իրականացնելու հիանալի ժամանակ է: Սկսեք մոտ ապագայի նպատակների ցուցակ կազմել: Ձեզ համար դժվար կլինի դիմակայել գայթակղություններին, որոնք այժմ կլինեն ամեն քայլափոխի: Բայց եթե կարողանաք, ապա ավելի ուշ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Երկվորյակ

Դուք ձեզ ոգեշնչված կզգաք և կցանկանաք հատուկ ինչ-որ բան անել: Ազատություն տվեք ձեր երևակայությանը: Որոշ Երկվորյակներ կարող են զգալ ընկերոջ դավաճանությունը: Ինքներդ ձեզ վերահսկեք և թույլ մի տվեք, որ վիրավորանքները թունավորեն ձեր կյանքը: Վարորդներն այս օրերին պետք է ավելի զգույշ լինեն ճանապարհի վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Խեցգետին

Փորձեք հնարավորինս ցույց տալ, թե ինչի եք ունակ աշխատավայրում: Ղեկավարությունը կնկատի ձեր ջանքերը և պատշաճ կերպով կպարգևատրի: Մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ ամառանոցում և տնային տնտեսությունում: Աշխատանքային օրվանից հետո թույլ տվեք ինքներդ ձեզ ոչինչ չանել: Մեծ է մրսածության հավանականությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Առյուծ

Այս շաբաթ զբաղվեք ինքնակրթությամբ և մասնագիտական զարգացմամբ: Հնարավոր է տրամադրության փոփոխություններ և անտարբերություն: Զբաղվեք ձեր սիրած գործով, որը ձեզ կշեղի տխուր մտքերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Կույս

Խոսեք ավելի քիչ' արեք ավելին․ սա է հիմա աստղերի խորհուրդը ձեզ: Սա մի բեղմնավոր ժամանակաշրջան է, եթե ծույլ չլինեք: Եկամուտը մեծացնելու հնարավորություն կլինի' բաց մի թողեք այն: Անձնական կյանքում հանգստություն կտիրի: Բայց սա հիմա ավելի լավ է: Ժամանակը դեռ չի եկել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Կշեռք

Միայնակ Կշեռքները պետք է զբաղվեն երկրորդ կեսի որոնմամբ: Հիմա դրա համար ճիշտ ժամանակն է: Նշանի ամուսնացած ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հանգստյան օրերին ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Հնարավոր են թյուրիմացություններ ավագ սերնդի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Կարիճ

Շատ իրեր և սարքավորումներ կարող են կոտրվել, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ դուք չափազանց նյարդային եք: Թուլացեք և հանգստացեք: Հանգստյան օրերին ավելի լավ է գումար չվատնել: Շուտով դրանք կարող են պետք գալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Աղեղնավոր

Այժմ վեճերը կարող են ծագել առանց պատճառի: Փորձեք հնարավորինս խուսափել բախումներից: Մի որոշ ժամանակ հեռու մնացեք աղմկոտ հավաքույթներից: Ժամանակաշրջանը բարենպաստ է ամառանոցում աշխատելու և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Միայն թե ուշադիր ընտրեք վարպետներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Այծեղջյուր

Հետևեք ձեր մտքերին: Այս օրերին դրանք մեծ ազդեցություն կունենան իրադարձությունների վրա: Շաբաթվա վերջում դադար վերցրեք աշխատանքից. ձեզ հարկավոր է հանգստանալ: Կատարյալ տարբերակ կլինի կարճ արձակուրդը ձեր սիրելիների հետ: Նախապես պլանավորեք ձեր ուղևորությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը. Ջրհոս

Այս ժամանակահատվածը բարենպաստ է հարաբերությունների հաստատման համար: Հիմա կարևոր է զբաղվել հին խնդիրներով: Աշխատեք երկար չմնալ աշխատանքի վայրում․ տանն այս օրերին ձեր կարիքն ունեն: Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ և ձեր արտաքին տեսքի համար: Հնարավոր է, որ շուտով երկրպագու կհայտնվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-27-ը․ Ձկներ

Ընդհանրապես, ձեզ համար բարենպաստ ժամանակահատված է սպասվում՝ առանց ավելորդ անհանգստությունների: Բայց անակնկալներ ևս չարժե սպասել: Այս ժամանակաշրջանը խաղաղ անցկացրեք՝ հնարավորինս շատ ուշադրություն դարձնելով հանգստին: Շաբաթվա սկզբում հնարավոր են մեծ կանխիկ մուտքեր:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9747 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1214 անգամ
06.05.2026
Դիտվել է 461 անգամ
07.05.2026
Դիտվել է 408 անգամ
08.05.2026
Դիտվել է 355 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster