Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 23-29-ը 2019 թ․

23.09.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Խոյ

Այս ժամանակահատվածում դուք կարող եք ունենալ ինչ-որ մեկին քննադատելու, խոսքով վիրավորելու անդիմադրելի ցանկություն: Դրսևորեք ինքնատիրապետում: Հոգեկան խաղաղությունը պահպանելուն կօգնի ընկերոջ հետ զրույցը կամ միայնակ զբոսանքը: Կարևոր փաստաթղթեր ստորագրել խորհուրդ չի տրվում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Ցուլ

Եթե դուք դեռ միայնակ եք, պատրաստ եղեք կանգնել ապագա ճակատագրի առջև: Այս ժամանակահատվածում թույլատրվում է սիրախաղեեր անել աջ ու ձախ, որպեսզի բաց չթղնեք ձեր կողքով անցնող արքայազնին: Աշխատանքի ժամանակ զգույշ եղեք արտահայտություններում: Ցանկացած սխալ բառ ապագայում կարող է օգտագործվել ձեր դեմ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Երկվորյակ

Ինչպես գիտեք, երջանկությունը սիրում է լռություն: Ուրեմն, դուք ևս դեռ մի տարածվեք ուրիշների մոտ ձեր հաջողությունների մասին: Թե չէ՝ աչքով կտան: Գտեք ձեր մեջ ուժ ՝ հաշտվելու համար նրանց հետ, ում հետ վիճել եք: Եվ փորձեք նոր խնդիրներ չառաջացնել, քանի որ տրամադրությունն այժմ կարող է փոփոխական լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Խեցգետին

Այս ժամանակահատվածում ստիպված կլինեք ընտրություն կատարել ընկերների և սիրուհիների միջև: Եղեք բարեկիրթ, բայց ամուր և նախապատվությունը տվեք ձեր երկրորդ կեսին: Ծնողներն այժմ պետք է ավելի ուշադիր լսեն այն ամենը, ինչ ասում են իրենց երեխաները: Այդպիսով, դուք կարող եք կանխել դժվարությունները կամ ժամանակին խորհուրդներ տալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Առյուծ

Ստեղծագործական վերելքը կարող է ձեզ հանգիստ չտալ: Եթե ցանկություն կա ինչ-որ բան անել ձեր սեփական ձեռքերով՝ սկսել վերանորոգում կամ նոր գործ, ապա լսեք ձեր ստեղծագործական ձայնին: Հիմա առկա է ճիշտ որոշումներ կայացնելու մեծ հավանականություն: Իզուր շատ փող մի վատնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Կույս

Այս շաբաթ աստղերը կանխատեսում են ձեզ մեծ շահույթ: Բաց մի թողեք հնարավորությունը, եթե ձեզ առաջարկվի վաստակել: Սիրելիի հետ հարաբերությունների մեջ եղեք սովորականից ավելի մեղմ: Նա այժմ ավելի, քան երբևէ խոցելի է, այնպես որ չպետք է փորձարկումներ անել զգացմունքների ամրությունը ստուգեկու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Կշեռք

Առօրյա խնդիրների լուծումը, ի վերջո, ձեզ դեպրեսիայի կհանգեցնի: Մի ամաչեք օգնություն խնդրելու համար. հիմա այն ձեզ ավելի շատ է պետք, քան երբևէ: Հետևեք քնի և հանգստի ռեժիմին, որպեսզի հին վերքերն իրենց զգացնել չտան: Այս պահին լավագույնը պասիվ հանգիստն է, հիշեք սա:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Կարիճ

Վերջերս շատ քիչ ուշադրություն եք դարձրել սիրելիին: Հոգ տարեք ձեր արտաքինի մասին, այդ դեպքում «գարնանային» տրամադրություն կհայտնվի: Այս շաբաթ խորհուրդ չի տրվում իրականացնել խոշոր կանխիկ գործարքներ: Ընդհակառակը, այժմ ավելի լավ է գումար խնայել, քան ծախսել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Աղեղնավոր

Անսպասելի նորությունները կխախտեն կյանքի սովորական ընթացքը: Մի վախեցեք փոփոխություններից. եթե դրանց ճիշտ տեսանկյունից նայեք, ապա ձեզ համար նպաստավոր կլինեն: Ժամանակ նվիրեք ընկերներին: Նրանցից ոմանք ծանր ժամանակաշրջան են ապրում: Դուք այժմ կարող եք օգնել նրանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Այծեղջյուր

Որքան ավելի շատ աշխատեք այժմ, այնքան ավելի մեծ հարգանք կվաստակեք ձեր գործընկերների աչքում: Մի վախեցեք երեկոյան մնալ գրասենյակում կամ վաղ ժամանել․ ամբողջ աշխատանքը հաշվի կառնվի: Այս ժամանակահատվածում ամառանոց ունեցողներին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել սիրելի հողակտորի հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը. Ջրհոս

Փորձեք կուտակված գործերն ավարտել մինչև շաբաթվա վերջ: Հետագայում դա անելն ավելի դժվար կլինի: Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք բուն հանգստին: Օրինակ ՝ երեկոյան զբոսնեք: Ի դեպ, դա լավ կլինի ձեր առողջության համար: Միայնակները հնարավորություն կունենան հանդիպելու իրենց սիրուն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-29-ը․ Ձկներ

Այս ժամանակահատվածում գործընկերների հետ վեճերում ավելի լավ է փոխզիջման գնալ: Հետագայում ձեր հանդուրժողականությունը հաշվի կառնվի: Ուշադիր եզեք հարազատների նկատմամբ: Նրանք գուցե օգնության կարիք ունենան, բայց ամաչեն այն խնդրել: Հանգստյան օրերն անցկացրեք դրսում, դա օգուտ կբերի:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9609 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1210 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 408 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster