Եվս մեկ թրենդ վերադարձել է 2000-ականներից․ վարդագույնի համադրությունը վարդագույնի հետ դարձյալ նորաձևության դեմ հանցագործություն չի համարվում։ Կարծես՝ այս գույնը 2019-ին կրում են բոլորը։
«Վարդագույն հեղափոխության» մասին կարելի էր խոսել դեռևս տարվա սկզբին․ փետրվարին «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ վեց հայտնիներ ընտրել էին հենց այս գույնի հագուստ։ Նրանց թվում էին քանթրի-երգչուհի Քեյսի Մասգրեյվսը, «Մաքրության մագիան» գրքի հեղինակ, հեռուստահաղորդավարուհի Մարի Քոնդոն և դերասանուհի Հելեն Միրենը։ Վերջինս ապացուցեց, որ վարդագույն զգեստը հարիր է նաև 74-ամյա կնոջը։
Մայիսին կայացած ամենամյա Met Gala-ի ժամանակ Լեդի Գագան ցուցադրեց միանգամից երկու վարդագույն կերպար․ դրանք նա համադրել էր սև աքսեսուարների հետ։
Եվ անգամ Pantone գույնի ինստիտուտը, որը ամեն տարի ընտրում է ամենանորաձև երանգը, այս տարվա գույն հռչակեց «կենդանի մարջանագույնը»՝ վառ, հագեցված վարդագույն-նարնջագույնով։
Բաբլ-գամ ոճի կերպարներն ամբողջությամբ ենթադրում են վարդագույն հագուստ․ այո, աքսեսուարները և դիմահարդարումը նույնպես (և եթե վարդագույն շրթներիկին բոլորն արդեն վարժվել են, ապա վարդագույն ստվերաներկը նախ շոկ առաջացրեց, իսկ այս տարի գրավեց նորաձևության հետևորդների սրտերը)։
Այս թրենդը վաղուց սիրում է Բեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը․ Նորին գերազանցությունը հեշտորեն համադրում է վարդագույն վերարկուն, շրջազգեստը, գլխարկը և զարդեղենը։
Վարդագույնի նկատմամբ անտարբեր չէ նաև հանրահայտ Քիմ Քարդաշյանը։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։