Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue-ի միանգամից երեք շապիկների վրա
22.06.2019
38-ամյա Քիմ Քարդաշյանը լուսանկարահանվել է ճապոնական Vogue-ի համար։
Չորս երեխաների մայրը Instagram-ի իր էջում կիսվել է ստացված լուսանկարներով։
Շապիկներից մեկում Քանյե Ուեսթի կինը հյատնվել է ավանգարդային գլխարկով՝ կարմիր դիմակով։
Մյուս կադրերում աստղը լուսանկարվել է հսկայական վարդագույն մետաքսե շրջազգեստով և սև հագուստով։
Թողարկման ոճաբանն է ճապոնական Vogue ամսագրի ստեղծարար խորհրդատուն, դիմահարդարման պատասխանատուն՝ Քիմի սիրելի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն է։ Սանրվածքներն ապահովել է բրիտանացի վարսահարդար Քրիս Էփլթոնը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4210 անգամ
Читать на русском
|