Տարվա որ եղանակին է ամենահեշտը նիհարել․ գիտնականներ
18.06.2019
Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել ամռանը, քանի որ տարվա հենց այդ եղանակին է սովի զգացողությունն ամենաթույլը լինում, հաղորդում է The Sun-ը։
Շոգ եղանակին քաշի էական նվազումը բացատրվում է մարմնի թերմոկարգավորմամբ։ Ձմռանը օրգանիզմին տաքանալու համար անհրաժեշտ է մեծ էներգիա, իսկ ամռանը մարդն անընդհատ քրտնում է և դրա հետ մեկտեղ կորցնում ախորժակը։ Միաժամանակ ամռան շրջանում սննդակարգում բանջարեղեն ու մրգեր ընդգրկելու ավելի շատ է ցանկություն առաջանում։
Բժիշկները նաև զգուշացնում են, որ ամռանը ախորժակի կորուստը միշտ չէ, որ ի օգուտ է լինում, քանի որ սեզոնային աֆեկտիվ ազդեցությամբ մարդկանց մոտ առաջանում է անքնություն և անհանգստության զգացողություն։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4665 անգամ
Читать на русском
|