Հայտնի է կանացի «ամենաառողջ» կազմվածքը
14.06.2019
Այն որոշել են ԱՄՆ Կալիֆորկիայի համալսարանի գիտնականները։
Մասնագետները հետազոտել են մարդու կազմվածքի ազդեցությունը նրա առողջության վրա։ Արդյունքում եկել են եզրահանգման, որ ամենակայուն առողջությունն ունեն «տանձի» տեսքի կազմվածք ունեցող կանայք։
Սկզբում փորձերը կատարվել են կրծողների վրա։ Կենդանիներին կերակրել են մեծ քանակությամբ ճարպեր պարունակող կերով։ Հետազոտողները ուշադիր հետևել են մկների առողջական վիճակին։
Պարզվել է, որ որձ մկները ճարպային սնունդ ընդունելուց հետո ունեցել են տեստոստերոնի ցածր մակարդակ։ Միաժամանակ էգ կրծողների մոտ էական հորմոնալ փոփոխություններ չեն նկատվել։
Գիտնականների կարծիքով՝ նրանց մոտ աշխատել է պաշտպանողականությունը՝ էստրոգեններով պայմանավորված։ Փորձագետները գտնում են, որ կանայք ավելի պաշտպանված են ճարպակալման բացասական ազդեցություններից, քան տղամարդիկ։
Կանանց մոտ ճարպը հիմնականում կուտակվում է կոնքերում ու հետույքում և ոչ թե իրանի ու փորի հատվածում, ինչպես տղամարդկանց մոտ է։ Այդ պարագայում ամենաառողջ կանացի կազմվածքը տանձի տեսք ունեցողն է։

Իրանի վրա ճարպերի կուտակումը առաջացնում է ինսուլնի նկատմամբ անընկալունակություն և երկրորդ կարգի շաքարախտի առաջացման։ Նման ճարպակալմամբ տղամարդիկ ունեն ցածր լիբիդո, տառապում են էներգիայի նվազ մակարդակով և մկանային ուժի պակասով։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7079 անգամ
Читать на русском
|