Հոգնածության հիմնական պատճառները․ գիտնականներ
13.06.2019
Գիտնականները նշել են, որ վերջին ժամանակներս շատ մարդկանց մոտ նկատվում են հոգնածության զգացողություն և էներգիայի պակաս։
Մասնագետները դա կապում են առօրյայի սխալ կազմակերպման հետ։ Հոգնածություն զգացողությունը ձևավորվում է ֆիզիկական ակտիվության բացակայության, նստակյաց կյանքի, անքնության արդյունքում։
Եթե քնեք 6-8 ժամից պակաս, կարելի է խթանել հոգեկան առողջության խնդիրներ, ստանալ դեպրեսիա՝ քրոնիկ հոգնածության համադրությամբ։ Անթույլատրելի է հանգստյան օրերին չափից շատ քնելը՝ որպես «հատուցում» աշխատանքային օրերի անքնության․ այդպիսի սովորությունը կարող է խաթարել սահմանված կենսաբանական ռիթմը։
Էներգիայի քանակի վրա բացասական ազդեցություն են ունենում սպիրտային խմիչքները և սուրճը։ Վերջիններիս հնարավորության դեպքում պետք է բացառել սննդակարգից։

Խորհուրդ չի տրվում այնպիսի դիետա պահել, որը կարող է հանգեցնել երկաթի և В վիտամինի մակարդակի անկման։ Չպետք է մոռանալ լոբազգիների, վարսակի, խոշորահատիկ ալյուրից պատրաստված հացի մասին՝ հենց սրանք կարող են պահպանել ուժերը ողջ օրվա ընթացքում։
Հոգնածությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նաև զբաղվել սպորտով և զբոսնել։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7845 անգամ
Читать на русском
|