Ջենիֆեր Գարները ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին
27.04.2019
People ամսագիրն ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Գարներին ճանաչել է երկրագնդի ամենագեղեցիկ կին և նրա լուսանկարը զետեղել հատուկ թողարկման շապիկին։
Դերասանուհին հաջողությամբ համատեղում է հոլիվուդյան ֆիլմերում նկարահանումներն ու իր` օրգանական սննդանթերքի Once Upon a Farm ընկերությունում աշխատանքը։
Ջենիֆեր Գարները հայտնի է «Պերլ-Հարբոր», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Գնորդների դալլասյան ակումբը» և «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմերում կատարած դերերուվ։
2005 թվականին նա ամուսնացավ Բեն Աֆլեկի հետ, իսկ 2017-ին նրանք ապահարզանի դիմում գրեցին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4028 անգամ
Читать на русском
|