Ինչպես է K վիտամինն ազդում աչքերի վրա. գիտնականներ
02.04.2019
Լևենյան կաթոլիկ համալսարանի գիտնականները պարզել են, որ K վիտամինն աչքերը պաշտպանում է միկրովնասվածքներից և ամրացնում է անոթները:
Բելգիացի գիտնականներն անցկացրել են հետազոտությունների շարք, որնց մասնակցել են շուրջ հազար պատահական անցորդներ:
Յուրաքանչյուրի մոտ չափել են աչքերի մազանոթների տրամագիծը և օրգանիզմում K վիտամինի մակարդակը:
Լաբորատոր վերլուծությունը ցույց է տվել. վիտամինային համակարգը տեսողական նյարդը պաշտպանում է վնասվածքներից՝ անոթները մատակարարելով նոր արյուն:
Նաև հայտնաբերվել է, որ K վիտամինն ակտիվացնում է աչքի գործունեությունը խթանող կենսունակությունը:
Գիտական այս բացահայտումների մասին հրապարակվել է հետազոտական ամսագրերի շարքում: Բելգիացի փորձագետները մտադիր են ընդհանրացնել ստացված արդյունքները և շարունակել աշխատանքները:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3964 անգամ
Читать на русском
|