Ինչի է հանգեցնում ջրի սակավ օգտագործումը. գիտնականներ
27.03.2019
Կալիֆորինիայի համալսարանի գիտնականները հայտնել են, թե ինչի կարող է հանգեցնել ջրի սակավ օգտագործումը բարձր տարիքում:
Գիտաշխատող Ջանեթ Մենթեսը նշել է, որ տարեց հասակի մարդկանց մեծամասնությունը չեն գիտակցում այն վնասը, որն առաջանում է ջրային ռեժիմի խախտման պարագայում:
Նոր փորձի ժամանակ գիտնականները ձգտել են պարզել, թե կարելի՞ է արգյոք օգտագործել, այսպես կոչված, թքային թթվայնության մեթոդը` նշված խնդիրը պարզելու համար:
Փորձի ժամանակ դիտարկվել է ջրի հարաբերակցությունը մի շարք քիմիական նյութերի հետ, որոնք առկա են թքի մեջ: Ինչ վերաբերում է չափումներին, ապա դրանք իրականացվել են պարզ` օսմոմետր կոչվող սարքի միջոցով:
Արդյունքում պարզվել է, որ, երբ տարեցները հիվանդանում են, ապա նրանք բախվում են մեծ բարդությունների հետ, օրինակ, թոքաբորբի, ինչը պայմանավորված է ջրի սակավ օգտագործմամբ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7285 անգամ
Читать на русском
|