Մասնագետները նշել են, թե ինչ մրգեր պետք է ուտել դիաբետի դեպքում
12.03.2019
Սննադբանները կազմել են մրգերի հատուկ ցանկ, որոնք կօգնեն հաղթահարել դիաբետի դեպքում առաջացող մի շարք բարդություններ:
Նախ այդ մրգերում քիչ է շաքարի պարունակությունը, ինչի առկայությունը կարող է հանգեցնել կործանարար ազդեցության:
Դիաբետ ունեցողները իրենց սննդակարգում պետք է ներառեն նուռ, քանի որ այն հակաօքսիդանտներ է պարունակում և թույլ է տալիս մի քանի անգամ նվազեցնել սիրտ-անոթային խանգարումերի առաջացման հավանականությունը:
Օգտակար միրգ է համարվում նաև տանձը, որն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, միաժամանակ պարունակում է բազմաթիվ օգտակար միկրոտարրեր. մանգան, երկաթ, կալիում, բետա-կարոտին և C, E ու K վիտամիններ:

Դիաբետով մարկանց համար ամենամատչելի և օգտակար միրգը համարվում է խնձորը, որը պարունակում է մեծաքանակ պեկտին և բջջանյութ։
Կարելի է օգտագործել նաև այնպիսի մրգեր, ինչպիսիք բանանն է, մանգոն, կիվին, ավոկադոն, նարինջը և թուրինջը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7016 անգամ
Читать на русском
|