Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ մարտի 2019 թ   

01.03.2019

Աստղագուշակ մարտի 2019 թ. Խոյ

Բացառապես բարեհաջող ամիս է այս նշանի ներկայացուցիչների համար։ Ամսվա լավագույն  օգնականը՝ հաջողությունն է։ Այն ձեզ կուղեկցի թե աշխատավայրում, թե անձնական կյանքում։ Թուլացեք և վայելեք հաճելի զգացողությունները։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Ցուլ

Ցուլերին սպասվում է արկածներով և զգացմունքներով լի մարտ։ Որպեսզի հասնեք բարձր ցուցահիշների՝ հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել։ Անձնական կյանքում աստղերը խորհուրդ են տալիս կտրուկ քայլեր չանել, նախ՝ լավ ծանր ու թեթև արեք։ Մարտը կանցնի արագ և թեթև։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Երկվորյակներ

Դժվար անիս է սպասվում Երկվորյակների նշանի ներկայացուցիչներին։ Սակայն բոլոր բարդությունները կկենտրոնանան աշխատանքի վրա։ Հսկայական ծանրաբեռնվածություն՝ կարճ ժամկետի համար, ինչը կհոգնեցնի և ուժասպառ կանի ձեզ։ Դրան փիլիսոփայորեն մոտեցեք։ Իսկ գործից հետո վազեք տուն՝ սիրելիների մոտ․ նրանց հետ դուք անմիջապես կվերականգնեք ուժերը։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Խեցգետին

Հեշտ ամիս չի սպասվում Խեցգետիններին։ Դուք կլինեք չափից դուրս զգացմունքային, ինչը ձեր դեմ կաշխատի։ Աշխատավայրում փորձեք զսպել ձեզ և ջանադրաբար աշխատեք։ Այս պարագայում ամսվա վերջում ձեզ պարգև է սպասում։ Հարաբերություններում մեծ ուշադրություն դարձեք ձեր կեսին։ Աշխատեք ամեն ինչում ներդաշնակություն պահպանել։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Առյուծ

Հրաշալի մարտ է սպասվում Առյուծներին։ Աշխատանքային գործընթացները կանցնեն թեթև և սահուն, ղեկավարությունը ձեզնից գոհ կմնա և անպայման կխրախուսի։ Անձնական կյանքում այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է շատ սեր։ Նկատեք ձեր կեսի ռոմանտիկ ջանքերը և պատասխանեք փոխադարջությամբ։ Աստղերը հուշում են նաև նոր հետաքրքրություն գտնել, ասենք, զբաղվեք սպորտով։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Կույս

Բարենպաստ մարտ է սպասվում Կույսի նշանի ներկայացուցիչներին։ Գարնան առաջին ամսում դուք կլինեք անհոգ և երջանիկ։ Աշխատավայրում գործերը բարեհաջող կընթանան։ Անձնական կայնքում ձեզ սպասում է ըմբռնում ընկերոջ կողմից, իսկ առողջության համար աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ զբասնել մաքուր օդին։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Կշեռք

Ստեղծագործ Կշեռքներին արժե ամբողջությամբ տրվել իրենց մղումներին և խրվել աշխատանքի մեջ, ինչը միայն դրական զգացողություններ կբերի։ Հաջողությունը, նոր ծանոթությունները և ֆինանսական դրության բարելավումը ձեզ համար ապահովված կլինեն։ Բոլոր որոշումներն ինքնուրույն կայացրեք, մի լսեք ուրիշների կարծիքը։ Այժմ ամեն ինչ ձեզնից է կախված, իսկ կողքից խորհուրդները միայն հիասթափություն կբերեն։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Կարիճ

Կարիճները երկար ժամանակ են փախել իրենցից ու իրենց մտքերից․ եկել է ամեն ինչն իր տեղը դնելու ժամանակը։ Հավաքեք ուժերը և օգնության համար դիմեք մտերիմներին։ Դուք կզարմանաք, տեսնելով, թե կողքից հայացքը որքան ձեզ օգտակար կլինի։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Աղեղնավոր

Աղեղնավորները մարտին ստիպված կլինեն շատ աշխատել, սակայն արդյունքն իրեն երկար զգացնել չի տա։ Աշխատեք քիչ նյարդայնանալ։ Մտերիմների և գործընկերների աջակցությունը լավ նվեր կլինի դեպի հաջողություն տանող ճանապարհին։ Լսեք մտերիմ մարդկանց և հենվեք գործընկերների վրա․ դուք հաջողությանը երբեք այդքան մոտ չեք եղել։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Այծեղջյուր

Մարտին Այծեղջուրները, ինչպես միշտ, զբաղված կլինեն դեպի իրենց նպատակը տանող լարված աշխատանքով։ Սակայն կարող են որշակի բարդություններ ծագեն աշխատանքում։ Աշխատեք այնպես անել, որ դրանք չփչացնեն ձեր տրամադրությունը։ Վաղ թե ուշ՝ ամեն ինչ ձեզ համար բարեհաջող կավարտվի։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Ջրհոս

Մարտին Ջրհոսները ատիպված կլինեն արագացնել իրադարձությունները և վերջապես նախաձեռնություն ցուցաբերել։ Էներգիան կներհոսի լիաթոք, մեծ ցանկություն կլինի սանձերը ձեր ձեքում պահելու․ նախաձեռնողականություն ցուցաբերեք։

Աստղագուշակ մարտի 2019 թ. Ձկներ

Մարտը Ձկներին հնարավորություն կտա շատ բան փոխել իրենց կյանքում։ Փոփոխությունները, որքան էլ դրանք անհրաժեշտ են, այդուհանդերձ, դյուրին չեն տրվի։ Ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք, վեճերի մեջ մի ներքաշվեք։ Աշխատեք մի փոքր զվարճանալ՝ դա ձեզ օգտակար կլինի։ Օգտվեք ընկերների խորհուրդներից, նրանց օգնությունն այժմ անգին կինի։

Օրվա աստղագուշակին ծանոթացեք մեր կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 13375 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2025 11:47
Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32
49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21
Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49
«Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», -  նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44
Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 898 անգամ
08.07.2025
Դիտվել է 330 անգամ
09.07.2025
Դիտվել է 281 անգամ
10.07.2025
Դիտվել է 250 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster