Հայտնի են մարդու կյանքի երկարակեցությամբ առաջատար երկրները
30.10.2018
Աշխարհում մարդու կյանքի ամենաերկար տևողությունը Իսպանիայում է՝ հաղորդում է բրիտանական The Sun թերթը։
Առողջության վիճակի ցուցանիշների և գնահատման ինստիտուտի (IHME) տվյալներով` Իսպանիայում մարդու կյանքի միջին տևողությունը 85,8 տարի է։
Ճապոնիան, որը վարկանիշային աղյուսակում անցյալ տարի զբաղեցնում էր առաջատարի դիրքը, այժմ 85,7 տարի ցուցանիշով երկրորդն է։
Առաջատարների թվում նշվում են նաև Իտալիան (82,84), Շվեյցարիան(82,66), Սինգապուրը (82,64):
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4223 անգամ
Читать на русском
|