Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Երկու կրակների միջև. ինչ անել եթե սիրահարվել եք մեկ այլ տղամարդու

19.07.2018

Դա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ. թվում է երջանիկ եք, լուրջ հարաբերություններում եք, նույնիսկ ամուսնացած, և հանկարծ հայտնվում է նա՝ տղամարդը, ում դուք սիրահարվում եք: Սակայն խնդիրն այն է, որ ձեր զույգին դուք նույնպես սիրում եք: Ի՞նչ անել:

Սե՞ր թե կիրք

Եթե ձեր «նոր տղամարդը» լավ է խոսում իր կնոջ մասին, շտապում է մանկապարտեզ երեխայի հետևից, չնայած անսպասելի զգացմունքային «փոթորկին», որը ձեզ պատել է, ապա դա որքան էլ զարմանալի է, լավ նշան է: Չարժե նեղանալ, որ նա շարունակում է կատարել իր ընտանեկան պարտականությունները՝ դա բնութագրում է նրան որպես վստահելի մարդ, ով ունակ է կառավարել իր զգացմունքները և ընդունել գիտակցված որոշումներ:

Պետք է զգույշ լինել, եթե ձեր «նոր սերը» շատ է խոսում զգացմունքների մասին, փիլիսոփայում է, բողոքում կյանքից, կնոջից, պատրաստ է «ամեն ինչ թողնել ձեր համար»:

Եթե ձեր բոլոր խոսակցությունները վատ, դժվար կյանքի մասին են, իսկ ընդմիջումներին լրացվում է սեքսով, ապա չարժե շտապել արմատական որոշումներ ընդունել: «Խորը» հարաբերություններում դուք ցանկություն եք զգում խոսել լավ բաներից, կիսվել գաղափարներով, տպավորություններով: Իսկ սեքսն ընդամենը հաջողությամբ կլրացնի այդ ներդաշնակությունը:

Եթե նա ձեզ չի շտապեցնում, դա հարգանքի և համարժեք վերաբերմունքի նշան է: Սերը կարողանում է սպասել, կիրքը՝ անհանբեր է: Եթե նրան պետք է «հիմա, այստեղ և միանգամից» ապա մի տրվեք սադրանքների:

Եթե երկրորդ օրը նա ասում է «սիրում եմ» և պատրաստ է վազել զագս և բաժանվել և ձեր հետ ամուսնանալ, ապա դա ինֆանտիլության նշան է: Եթե նա շատ է շտապում, ապա հնարավոր է՝ ոչ թե ցանկանում է գալ ձեր մոտ, այլ փախնել իր խնդիրներից:

Եթե նա լսում է ձեզ, ուրեմն ցանկանում է երկար լինել ձեր հետ: Կիրքը ոչ մեկին չի տեսնում և չի լսում: Եթե դուք ցանկանում եք որևէ բան նրան ասել, վատ եք զգում կամ անհանգիստ եք, իսկ նա ուրիշ բանով է զբաղված կամ չի լսում, ապա դա կարող է ակնթարթային կիրք լինել ընդամենը:

Եվ այսպես. Ի՞նչ անել:

600x580

Դադար վերցրեք. եթե ձեզ ծածկել է ալիքը, հորմոնները փոթորկվել են, այնպես, իչպես 16 տարեկանում, ցանկանում եք գնալ, մոռանալ երեխաների և ամուսնու մասին, անպայման դադար վերցրեք: Կատարյալ վիճակում ավելի լավ է չտեսնել և ամուսնուն, և «նոր տղամարդուն»: Գնացեք մայրիկի մոտ կամ հանգստանալու: Կարևոր է, որ շուրջը քիչ մարդ լինի, այդ դեպքում դուք կմնաք ինքներդ ձեր հետ: Կշռեք դրական և բացասական կողմերը: Անջատեք հեռախոսը, լավ քնեք:

Լսեք ինքներդ ձեզ: Կարոտելով կրքոտ համբույրներին և սեքսին, «նոր տղամարդը» ձեզ կատարյալ է թվում: Սակայն հիշեք, ինչպես էր ձեր մոտ սկսում ձեր ամուսնու հետ: Ժամանակի ընթացքում կիրքը մարում է: Փորձեք իրավիճակին կողքից նայել:

Խոսե՞լ թե լռել

Խոսել պետք է միայն այն դեպքում, երբ դուք հստակ որոշում եք ընդունել և պատրաստ եք թողնել «հին տունը»: Խոսեք հանգիստ, վստահ, մաքսիմալ նրբանկատ: Հետագա երջանիկ հարաբերությունների համար շատ կարևոր է, թե ինչպես եք բաժանվել նախկիններից:

Եթե ձեր «նոր տղամարդը» զանգահարում և գրում է ամեն 15 րոպեն մեկ, որպեսզի իմանա որտեղ եք, ինչ եք անում, պետք չէ շոյվել նրա «ուշադրությունից»: Դա վերահսկման առաջին փորձերն են, որոնք հետագայում կվերածվեն խանդի տեսարանների և վեճերի: Եթե դուք աջակցության բառեր եք լսում, առանց հարցականների՝ դա շատ լավ նշան է:

Եթե որոշել եք հեռանալ, հեռացեք: Եթե չկա հստակ որոշում, «նոր տղամարդը» լռում է, դուք ամեն ինչ կշռել եք և հասկացել, որ ազատություն եք ցանկանում, հեռացեք: Սակայն հիշեք, որ որոշումը միայն դուք եք ընդունում, պատասխանատվությունն ամբողջությամբ ձերն է և, եթե ինչ-որ բան այնպես չգնա, մեղավորին մի փնտրեք:

Երկակի խաղ՝ դա բարդ է:

Փորձեք որոշ ժամանակ ցույց չտալ որևէ բան ընտանիքում: Ձեզ ժամանակ տվեք գիտակցելու ինչ է տեղի ունենում: Ուշադիր և զգույշ եղեք հարազատների զգացմունքների հետ: Եթե համոզված լինեք, որ գտել եք իրական սերը, ապա ընդունեք դա որպես ճակատագրի նվեր և արեք ամեն ինչ, որպեսզի ձեր «պատմության» մեջ հայտնվածները ձեզ թողնեն առանց չարության և նեղացվածության:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10102 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7136 անգամ
22.04.2026
Դիտվել է 6050 անգամ
20.04.2026
Դիտվել է 1611 անգամ
24.04.2026
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster