Գեղեցկացնող չինական դիմակ մեղրից, օսլայից և աղից
28.06.2018
Այս դիմակը պատրաստում են մեղրից, օսլայից և աղից: Այն սնուցում է, հավասարեցնում մաշկի գույնը, նկատելիորեն վերացնում պիգմենտային հետքերը:
Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի․
- 1 թեյի գդալ մեղր - 1 թեյի գդալ օսլա - 1 թեյի գդալ աղ։
Մեղրը և օսլան խառնեք մինչև համասեռ, սպիտակավուն զանգված ստանալը: Ավելացրեք մեկ թեյի գդալ մանրացված ծովի աղ և խառնեք:

Եթե մաշկը շատ զգայուն է կամ շատ չոր, դիմակի մեջ կարելի է ավելացնել 1 թեյի գդալ կաթ:

Դիմակը պատրաստ է: Այն կարելի է քսել դեմքին մի քանի շերտով և պահել 25 րոպե, այնուհետև լվանալ:
Եթե քսելուն պես տհաճ զգացողություններ ունենաք՝ միանգամից լվացեք ջրով:
Լավ արդյունքի համար այս չինական դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել օրը մեջ՝ 20 օրվա ընթացքում: Կստացվի 10 անգամ: Այն կօգնի ձեզ ձգել մաշկը, առողջացնել այն և դարձնել հարթ ու շողացող:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10310 անգամ
Читать на русском
|