Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչով է վնասակար գրասենյակային աշխատանքը

27.04.2018

Աշխատանքը գրասենյակում թեկուզև, առաջին հայացքից, թվում է բավականին հասարակ, սակայն իրականում իր մեջ պարունակում է մեծ թվով վտանգներ առողջության համար: Ժամերով նստելը համակարգչի առջև բավականին բարդ և լարված աշխատանք է մեր օրգանիզմի համար:

Ինչպիսի՞ խնդիրների կարող է դա հանգեցնել և ի՞նչ անել դրանցից խուսափելու համար:


«Չոր» աչքերի խնդիր

Ներկա դրությամբ գրասենյակային աշխատողների մեծամասնությունը մի քանի ժամ իրար հետևից գտնվում են համակարգչի առջև նստած: Էկրանին նայելով` մարդու աչքերը ավելի քիչ են թարթում և արդյունքում դրանց մակերեսը դառնում է ավելի չոր: Եթե այդ խնդրի հետ ամեն օր առնչվել, ապա հետագայում կարող է առաջանալ Սիկկայի սինդրոմը, որը բերում է եղջերաթաղանթի մթագնմանը և չորացմանը:

Ինչպե՞ս խուսափել այդ խնդրից. եթե ձեզ թվում է, որ աչքերը շատ են հոգնել, ավելի լավ է վեր կենալ և լվանալ թաց ջրով: Տանը ցանկալի է թեյով կոմպրեսներ անել (կարելի է նաև երիցուկի թուրմով): Մի մոռացեք նաև kan[a8gelman մասին. մոնիտորը պետք է աչքերից 50-60 սմ հեռավորության վրա լինի, իսկ առանց ընդմիջման աշխատանքը պետք է 40 րոպեից ավելi չտևի: Այդ ժամանակն անցնելուն պես պետք է փոքր ընդմիջում անել:

Արմունկի հոդեր

Համակարգչի օգտագործման ժամանակ, որպես կանոն արմունկներով հենվում են սեղանին: Այդ դիրքով երկար մնալու դեպքում, արմունկի հոդերը անհարմարություն են զգում, որը կարող է վերածվել բուրսիտի: Արմունկը այդ դեպքում սկսում է ցավալ և նշանակալիորեն այտուցվում է:

Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ պաշտպանիչ ժապավեն:

«Մեքենավարուհիների հիվանդություն»

Համակարգչային մկնիկի երկար օգտագործումից ջիլերը ուժեղ ծանրաբեռնվածության տակ են լինում, ինչը կարող է հանգեցնել բորբոքային պրոցեսների: Կարող են հայտնվել ցավեր արմունկների, դաստակների և ուսերի հատվածում:

Դա կանխելու համար պետք է պարբերաբար թեթև մարզանք անել և հատուկ գորգիկներ օգտագործել:

Երկար նստակյաց դիրք

600x580

Ըստ վիճակագրության, գրասենյակային աշխատակիցների մոտավորապես 70% ունի թութքի խնդիր: Դա վատ սննդակարգի և նստակյաց աշխատանքի արդյունք է: Այդ անցանկալի խնդիրը կանխելու համար խորհուրդ է տրվում ճիշտ սնվել և որքան հնարավոր է շատ շարժվել: Սննդակարգը խորհուրդ է տրվում հարստացնել բջջանյութով հարուստ սնունդով:

Ալերգիկ ռեակցիաներ

Գրասենյակային աշխատակիցները, որպես կանոն, օրվա ընթացքում գտնում են փակ տարածքում, որտեղ չկա մաքուր օդ: Գրասենյակները հազարից մեկ են լավ օդափոխվում: Սովորաբար այնտեղ պատուհանները պինդ փակած են, աշխատում են օդորակիչները: Դա վատ է անդրադառնում մարդկանց ինքնազգացողության վրա, մեծանում է ալերգիկ դրսևորումների հավանականությունը:

Քաշի ավելացում

Գրասենյակում աշխատելիս, շատերը սխալ են սնվում: Լավագույն դեպքում նրանք մեկ անգամ են ճաշում, մնացած ժամանակ խմում են թեյ կամ սուրճ թխվածքաբլիթով: Այդպիսի սննդից տուժում է աշխատունակությունը և օրգանիզմը: Հիմնական վտանգը կայանում է նրանում, որ գրասենյակային աշխատողները տառապում են ավելորդ քաշից, նրանց մոտ վատանում է մազերի, եղունգների և նյարդային համակարգի վիճակը:

Խորհուրդ է տրվում սնվել 3-4 անգամ: Ամեն օր օգտագործեք մրգեր, բանջարեղեն, չրեր, ընկուզեղեն իսկ թեյի և սուրճի օգտագործումը հասցրեք նվազագույնի, նաև շատ ջուր խմեք:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9409 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1210 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 408 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster