Մոռանալ սարսափ երազի նման. 5 աքսեսուար, որոնք այլևս արդիական չեն
29.03.2018
Նորաձևությունը չի կանգնում տեղում, իսկ մենք երբեմն մոռանում ենք մաքրել մեր զգեստապահարանը հնացած իրերից: Ահա 5 աքսեսուար, որոնց մասին պետք է մոռանալ:
Ժամացույցներ բազմաթիվ քարերով
Երբ նորաձև է հասարակը և բնականը, քարերով լցված ժամացույցների մասին պետք է մոռանալ: Դրանք ծանրացնում են կերպարը և այդքան էլ տեղին չեն դիտվում վերջին միտումները հաշվի առնելով:
Պետք է նաև մոռանալ շատ զարդերով, ծաղիկներով իրերի, ինչպես նաև սողունների կաշվից գոտիների մասին:

Ամառային գունավոր գլխարկներ
Lայն եզրերով gունավոր գլխարկը կարելի է տալ մայրիկին կամ տատիկին: Այս ամառ նորաձև են բնական գույների ոճային ծղոտե գլխարկները, կովբոյի գլխարկները, կեպկաները:

Բարդ մանյակներ
Արժե պահել ամբողջ պարանոցը ծածկող մանյակները, որոնք ունեն բազում դետալներով և տարրերով բարդ կառուցվածք: Այս ամառ թրենդային են մետաղյա մինիմալիստական մանյակները, որոնք կարող են լինել տարբեր չափսերի, բայց անպայման հասարակ:

Սնիկերներ
Ներբանով սպորտային կոշիկները դուրս են եկել նորաձևությունից: Սնիկերները կամ, այսպես կոչված, մարանտները պետք է պահել բավականին հեռու: Դրանք շատ անպատեհ են դիտվում ոճային հագուստի մեծամասնության հետ: Եթե չեք ցանկանում անճաշակ երևալ, ավելի լավ է նախապատվությունը տվեք հավասար ներբանով սպորտային կոշիկներին:

Պլաստիկե ապարանջան
Գունավոր պլաստիկե ապարանջաններից պետք է ազատվել միանգամից և առանց ափսոսանքի: Այդպիսի աքսեսուարները վուլգար են դիտվում և կրողին դարձնում դպրոցական, ով ցանկանում է առանձնանալ ամբոխից: Այս սեզոնին ցանկալի է ընտրել երևացող և վառ մետաղական ապարանաջաններ և կրել երկու ձեռքերին: Դա այս ամառվա թրենդն է:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9236 անգամ
Читать на русском
|