Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Լավ հարաբերությունների 14 առավելություն

28.03.2018

Ոչ մի լուրջ բան հեշտությամբ չի տրվում: Քչերին է հաջողվում երկար պահպանել ռոմանտիկ զգացմունքները, առանց ջանքեր գործադրելու: Ահա ինչ պետք է իմանալ լավ հարաբերությունների պահպանման համար.

Ձեր մոտ նման հայացքներ են կյանքի հանդեպ

Եթե դուք տարբեր երաժշտություն եք սիրում կամ գույներ, ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն, եթե կարևոր հարցերի շուրջ համակարծիք չեք, ապա երկարաժամկետ հարաբերություններ հնարավոր չեն:

Միայն դուք գիտեք, թե ինչ է լավ ձեր համար

Ընտանիքի անդամների և ընկերների խորհուրդները օգտակար են լինում, որովհետև նրանք ձեզ լավ գիտեն: Սակայն, եթե գիտակցությունը և զգացմունքները հակառակն են խորհուրդ տալիս, արժե լսել ինքներդ ձեզ, քան ուրիշին:

Հարաբերությունների վրա պետք է աշխատել

Կատարյալ զույգեր չեն լինում: Բոլորի մոտ վեճեր լինում են, սակայն կարևոր է գտնել ընդհանուր կետեր և չմեծացնել անդունդը:

Սեքսը կարևոր է

Դա մեկ այլ տարբերակ է՝ սերը ցույց տալու համար:

600x580

Երբեմն կյանքի նպատակները փոխվում են

Տեղափոխություն, կարիերայի աճ, ծնողների կորուստ: Եթե դա տեղի է ունենում և հասկանալի է դառնում, որ ձեր արժեքները փոխվել են և չեն համապատասխանում, երբեմն ավելի հեշտ է բաժանվել և գտնել հոգով ավելի մոտիկին:

Մի հետևեք միմյանց

Դա միշտ ավելի բացասական հետևանքներ է բերում, քան կարելի է պատկերացնել: Հիշեք փոխադարձ վստահության մասին:

Պետք չէ փնտրել նախորդին շատ նմանին

Նույն մարդիկ չեն լինում: Դուք ավելի շուտ կհայտնվեք տարօրինակ հարաբերություններում, քան կգտնեք ձեր արքայազնին:

Զգեստները, աճը, աշխատանքը, աշխատավարձը չեն ստիպի նրան ձեզ ավելի շատ սիրել

Եթե դուք հրաժարվում եք հանդիպել նրա հետ, ով չի համապատասխանում ձեր խիստ չափանիշներին, ապա կտեսնեք, որ մենակության մեջ եք հայտնվել:

Բոլոր հարաբերությունները տարբեր են

Եթե ձեր շրջապատում կա բացասական փորձ, դա չի նշանակում, որ ձեր մոտ էլ այդպես կլինի: Կատարյալ թվացող զույգը կարող է տանը մշտական վեճերի մեջ լինել: Համեմատություններն այս հարցում անտեղի են:

Ուրիշին փոխել հնարավոր չէ

Մարդիկ փոխվում են իրեց սեփական օրենքներով, չարժե մտնել այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ դուք ցանկանում եք ամբողջությամբ փոխել զույգին և համապատասխանեցնել ձեր ուզածին:

Եթե հարաբերությունները ավելի շատ տխրեցնում են, քան ուրախացնում պետք է բաժանվել

Կյանքը պետք է հաճույք պատճառի, եթե ձեր մոտ մշտական վեճեր են և արցունքներ, դա ոչ մեկին լավ բան չի բերի:

Ոչ մեկը մտքեր չի կարդում

Ինչ-որ բան ցանկանալու դեպքում, ուղիղ ասեք, պետք չէ ակնարկել: Այդպես ավելի լավ կլինի:

Շփումը խնդիրների լուծման բանալին է

Չարժե բղավել միմյանց վրա և երկուսի փոխարեն որոշում կայացնել: Եթե գործը հասնում է վեճին, ապա թող այն լինի արդյունավետ և լուծում տա: Պետք չէ անընդհատ բարկանալ միմյանց վրա:

Հարաբերությունները կարևոր են

Երբ սկսեք հիշել անցյալը, չեք ցանկանա շատ ժամանակ անցկացնել սոցկայքերում կամ սերիալ դիտել: Կմտածեք սիրած մարդու մասին և բոլոր այն հիանալի պահերի, որոնք եղել են ձեր կյանքում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6134 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 496 անգամ
25.04.2024
Դիտվել է 257 անգամ
26.04.2024
Դիտվել է 219 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ
01.05.2024
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster