Գաղտնիք չէ, որ կանացի կուրծքը տղամարդկանց ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուր կին երազում է ունենալ բարձր, ձիգ կուրծք և այդ պատճառով նրանց հետաքրքրում է կրծքի համար նախատեսված վարժությունները: Դրանց անտեսումն իրականում կարող է տխուր ավարտ ունենալ:
Այս վարժությունները դժվար թե կօգնեն մեծացնել կուրծքը, սակայն կօգնեն գեղեցիկ տեսք հաղորդել դրանց: Եվ այսպես, ինչպիսի վարժություններ են խորհուրդ տրվում:
Քայլել ոտների ծայրերով և կրունկներով գլխին գիրք դրված, բարձր բարձրացնելով ծնկները և ավելացնելով ձեռքերի շարժումը (2 րոպե)։
Կանգնել, ոտքերը ուսերի լայնությամբ, ուսերը պտտացնել հետ և առաջ (10 անգամ ամեն կողմ)։
Կանգնել, ոտքերը ուսերի լայնությամբ, պտտացնել ուղիղ ձեռքերը (10 անգամ ամեն կողմ)։
Կանգնել կամ նստել, միացնել ափերը կրծքի առջև և ուժով սեղմել (20-30 անգամ)։
Նույն կերպ, սակայն այս անգամ ափերը միացնել գլխի վերևը (20-30 անգամ)։
Նույն կերպ, սակայն ձեռքերի մատները իրար միացնել կրծքի մակարդակի վրա և ձեռքերը քաշել տարբեր կողմեր (20-30 անգամ)։
Նույնը կրկնել, սակայն ձեռքերի մատները իրար կպցնել գլխի վերևում (20-30 անգամ)։
Կանգնել պատից 40-60 սմ հեռավորության վրա, հենվել ձեռքերով այնպես, որ դաստակները լինեն ուսերի տակ և կատարել հրում վարժությունը (10-30 անգամ)։
Նույնը կրկնել, սակայն հրումը կատարել աթոռից կամ սեղանից (10-30 անգամ)։
Նույնը կրկնել, սակայն հրումը կատարել հատակից, ոտքերը պահել ծայրերին կամ կանգնել ծնկների վրա (10-20 անգամ)։
Պառկած հատակին, վերցնել մարզագնդերը կամ ջրով լցված շշերը (2 կիլոգրամից ոչ ավել), արմունկների հատվածում թեթևակիորեն ծալված ձեռքերը բարձրացնել ձեր առջև և տանել-բերել (10-20 անգամ)։
Նույն կերպ միայն ձեռքերով իրականացնել շրջանաձև շարժումներ (10-20 անգամ)։
Չորեքթաթ կանգնած, ուղղել աջ ոտքը, վերցնել ջրով շիշը աջ ձեռքով, բարձրացնել այն և իջեցնել (10-20 անգամ ամեն ձեռքով)։
Նստել աթոռին, ծալել ձեռքերը ձեր առջև, արմունկներին դնել գրքեր և շարժել ձեռքերով հորիզոնական ուղղությամբ (10-20 անգամ)։
Նույն կերպ, սակայն ձեռքերն ուղղած և գրքերը դրված դաստակներին (10-20 անգամ)։
Կանգնած կատարել «մկրատ» վարժությունը հորիզոնական և ուղղահայաց հարթության վրա (10-20 անգամ)։
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: