Իրեր, որոնք չպետք է լինեն տանը․ ֆեն-շույի 5 կանոն
15.03.2018
Հասարակ իրեր և ինտերիերի լուծումներ, որոնք թունավորում են տունը: Հայտնի է, որ ֆեն-շոուի պրակտիկայում օգտագործվում են բազմաթիվ թալիսմաններ, իսկ սենյակները և իրերը տեղաբաշխվում են իրենց էներգետիկ նշանակությամբ:
Սակայն բացի գաղտնի սիմվոլներից մասնագետների մոտ կա նաև իրերի սև ցուցակ, որոնք արգելված է ունենալ տանը, քանի որ դրանք խախտում են ցի էներգիայի հոսքը: Ազատվեք այդ խոչընդոտներից և դուք երջանիկ կլինեք:
Կոտրված/վնասված իրեր
Տան հանդեպ հարգանքը ցույց տալու միջոցներից մեկը՝ բոլոր վնասված իրերը վերացնելն է: Եթե այդ իրերը կրում են հարազատ-սենտիմենտալ իմաստ, փորձեք վերանորոգել՝ բերելով հին տեսքի: Ըստ հոգևոր չինական պրակտիկայի, մինչ հիշարժան իրը գցելը, պետք է դրան շնորհակալություն հայտնել ձեզ ժամանակին ուրախություն պարգևելու համար: Այդ կերպ դուք ազատում եք տարածությունը նոր զգացմունքների և էներգիայի հարմարավետ տարածման համար:

Սուր իրեր կամ վտանգավոր անկյուններ
Կենդանիների կոտոշներ, սրեր… այժմ քչերն են պահում այդ իրերը տանը: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ տանն այդպիսի իրերից պետք է խուսափել: Չափազանց շատ սուր ծայրերը տանը վատ նշան է, այն վկայում է արտաքին և ներքին ագրեսիայի մասին: Այդպիսի տանը հաճախ են հիվանդանում և պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում, որոնք բերում են զգացմունաքային սպառման: Վատ է, եթե սուր ծայրը ցույց է տալիս ձեր անկողնու կամ աշխատանքային տեղի վրա՝ կարիերան և անձնական կյանքը կարող են տուժել: «Փափկացրեք» այս բացասական ազդեցությունը ծայրերի վրա հագնող հատուկ միջոցների շնորհիվ:

Ջուրը՝ «սիրո անկյունում»
Ձեր տան հեռվի վերին աջ կողմը հայտնի է որպես «սիրո անկյուն»: Եթե դուք ցանկանում եք հստակ մարդու հետ պահպանել հարաբերություններն՝ ուրեմն այդ մասում խորհուրդ չի տրվում դնել լվացքի մեքենա, ակվարիում, ծաղկաման, մեծ հայելի: Եթե ստացվել է այնպես, որ այդ հատվածում լոգասենյակ է, ուրեմն դուռը միշտ ամուր փակ պահեք:

Ցի էներգիայի խոչընդոտներ
- Աստիճաններ միանգամից դռան դիմաց - Պահող լիցքեր՝ ննջասենյակի առաստաղին - Երկար միջանցք՝ վերջում ննջասենյակ
Եթե տանը կան այդպիսի խոչընդոտներ, արժե փափկացնել դրանց ազդեցությունը հայելիների, գորգերի և սենյակային բույսերի օգնությամբ:

Ծանր իրեր ննջասենյակում
Մի տեղադրեք ծանր իրեր անկողնու կողքը: Ննջասենյակում մի կախեք մարդկանց պատկերող նկարներ: Ինտերիերում ցանկալի է օգտագործել չեզոք կամ պաստելային երանգներ, ի դեպ՝ երկու երանգի: Արգելվածների ցուցակում են հայելիները, որոնց մեջ կարելի է նայել անկողնու մեջ պառկած: Ամենալավը հայելին զգեստապահարանում է կամ այլ սենյակում: Կատարյալ տարբերակ է բարձր մեջքով անկողինը՝ այն ապահովում է տան անվտանգությունն և խթանում հաճելի ու լիակատար հանգիստը:

Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10125 անգամ
Читать на русском
|