Ի՞նչ անել ֆիզարձակուրդից հետո․ ինչի՞ հետ է հնարավոր բախվել
02.03.2018
Ֆիզեոլոգիական արձակուրդն ավարտվել է: Ի՞նչ անել հետո: Շատ կանայք իրենց տալիս են այդ հարցը: Շատերը հոգնել են նստել 4 պատերի մեջ՝ երեխայի հետ:
Վերջապես մի քիչ մեծացել է, գնում է մանկապարտեզ կամ տատիկի խնամքին մնալ: Այժմ կարելի է մտածել աշխատանքային գործունեության մասին: Ոմանք գնում են աշխատանքի ֆինասնական դժվարություններ չունենալու համար, ոմանք ձգում է գործով զբաղվելու մղումը: Ոմանք ֆիզարձակուրդից հետո վերադառնում են նախկին աշխատավայր, ոմանք նոր աշխատանք են փնտրում: Ամեն դեպքում՝ կանանց մեծամասնությունը դուրս է գալիս աշխատանքի:
Ինչի՞ հետ կարող եք բախվել
Առաջին հերթին, ծանր է հարմարվել նոր աշխատավայրում կամ նույնիսկ հին տեղում, քանի որ այդտեղ էլ տեղի են ունենում փոփոխություններ, գալիս են նոր մարդիկ:
Երկորդը, ծանրաբեռնվածությունը երկու անգամ ավելանում է․ այժմ կինը նաև աշխատող է, սակայն այլևս երբեք չի դադարում մայրիկ լինելուց:
Երրորդը, չեն ավարտվում երեխաների հիվանդությունները, առավել ևս՝ մանկապարտեզ հաճախող: Այս ամենը խանգարում է աշխատանքային գործունեությանը, ինչը և դուր չի գալիս գործատուներին: Արդյունքում՝ դա կարող է բերել աշխատանքից ազատման:
Ինչպե՞ս հաղթահարել այս ամենը

Առաջին հերթին պետք է հավաքվել և չհուսահատվել: Հոգեբանները խորհուրդ են տալիս գնահատել բարդացած կյանքը, որպես համակարգչային խաղի ավելի բարդ մակարդակ, որը դժվար անցանելի է, սակայն հնարավոր է դա անել և անցնելուն պես պարտադիր մրցանակ է սպասվում: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե ջանքեր գործադրել:
Եթե աշխատանքի անցնելու ոչ մի հնարավորություն չկա, իսկ մայրիկին անհրաժեշտ է գումար վաստակել, ապա գոյություն ունեն մի քանի այլընտրանքային տարբերակներ:
Կարելի է, օրինակ, զբաղվել ցանցային մարկետինգով: Աշխատանքային գրաֆիկը կինն ինքն է ընտրում, այսինքն՝ այն ազատ է: Գոյություն ունեն մի շարք կոսմետիկ ընկերություններ, որոնք իրենց ապրանքը վաճառում են խարհրդատուների միջոցով:
Մեկ այլ տարբերակ է կես դրույքով կամ կես օրով աշխատանք գտնելը: Օրինակ, կարելի է նստել ուրիշի երեխաների հետ, դիմավորել, տանել ուրիշ երեխաներին դպրոց, տան համար աշխատանք վերցնել:
Երրորդ տարբերակը սեփական գործ սկսելն է: Կարող եք ընկերություն ստեղծել, որն, օրինակ, կզբաղվի միջոցառումների կազմակերպմամբ: Եթե չունեք կազմակերպչական ջիղ, փորձեք համացանցով գումար աշխատել: Օրինակ, պատվերով հոդվածներ գրել, համատեղ գնումներ կազմակերպել:
Բացի այդ՝ սեփական զբաղմունքը նույնպես կարելի է վերածել շահավետ բիզնեսի: Այժմ շատ տարածված են ձեռքի տարբեր աշխատանքները:
Անհրաժեշտ է ուղղակի մտածել ու գտնել այն գործը, որով ցանկանում եք զբաղվել և որով կարող եք գումար աշխատել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9125 անգամ
Читать на русском
|