Ֆեն-շուի 5 կանոն. դուռը որպես երջանիկ կյանքի մուտք
17.02.2018
Հին չինական ուսմունքում դուռն անվանում են տան «բերան», դրանով իսկ ընդգծելով դրա հատուկ առաքելությունը:
Դուք պետք է հոգ տանեք, թե ինչպիսի՞ էներգիա է մտնում այդ ֆիլտրի միջով և ի՞նչ է մնում դրանից դուրս: Նշանակություն է տրվում գույնին, պատրաստած նյութին և իրերին, որոնք տեղակայվում են անմիջապես դռան կողքին: Ինչպիսի մտքերով են հյուրերը մտնում շեմով, ինչ են տեսնում առաջին հերթին:
Ահա խորհուրդներ, թե ինչպես անել, որպեսզի կեցության վայրը լինի առավելագույնս գրավիչ սիրո, երջսանկության և բարեկեցության համար:
Կանոն N1 Նորի նման
Մուտքի դռան որակը և արտաքինը արտացոլում է մարդու կարգավիճակը: Այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք փոխել իրավիճակը ֆինանսների հետ կապված և կյանք թողնել նյութական բարիքներ, համոզվեք, որ ձեր դուռը լավ վիճակում է՝ առանց ճաքերի, նկարների և քերծվածքների:

Կանոն N2 Լույս և օդ
«Կատարյալ աշխարհում» տան դուռը լույսի և օդի ուժերի մուտքի դարպաս են: Անխոս, երբ խոսքը գնում է բազմաբնակարան շենքի մուտքի դռան մասին, ապա բնակարանի դուռը բացելը և լույս ու մաքուր օդ ներս թողնելը չի ստացվի: Իսկ եթե դուք ապրում եք առանձնատանը, ապա մինչ նախաճաշը մեկ րոպեով բաց արեք մուտքի դուռը և ողջունեք լույսի և մաքուր օդի հոսքը:

Կանոն N3 Տեղակայում
Իհարկե ոչ բոլորս կարող ենք որոշել, թե որ կողմում լինի մուտքի դուռը, սակայն ընդհանուր կանոններ կարելի է հաշվի առնել: Ըստ ֆեն-շուի, լավ չէ, երբ մուտքի դռան զուգահեռ անմիջապես տեղակայված է բաղնիքի կամ ննջասենյակի դուռը: Եթե դռները բաժանված են երկար միջանցքով, ապա այն պետք է կատարյալ մաքուր լինի: Որքան ազատ լինի դռան դիմացի հատվածն, այդքան ավելի լավ կշրջանառվի առողջ էներգիան: Կարևոր է, որ դուք կարողանաք բացել դուռը 180 աստիճանով:

Կանոն N4 Գույն
Գույնի հիմնական չափանիշն այն է, որ դուռը և նրա կողքի իրերը չպետք է չափազանց մուգ լինեն: Հետևեք, որպեսզի այդ հատվածը միշտ լուսավորված լինի, նախապատվությունը բաց գույների տվեք՝ բաց շագանակակույն, դեղնավուն, դեղձի գույն, սպիտակ:

Կանոն N5 Խփենք փայտին
Ինտերիերի «հաջողության» տարրը համարվում է ոչ մեծ փայտե սեղանիկը: Դրա վրա կարելի է տեղադրել ընտանեկան երջանիկ նկարները: Օրից օր դրանք դրական տրամադրություն կստեղծեն և կհակազդեն դրսից եկող բացասական էներգիային:
Բացի այդ մի տեղադրեք հայելիներ դռան կողքի պատերին, ըստ չինացի իմաստունների, այդ դիրքում դրանք գողանում են տան ապրողների և նրանց հյուրերի էներգիան:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8913 անգամ
Читать на русском
|