Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչպես ապրել ավելի երկար. 7 հասարակ, բայց արդյունավետ խորհուրդներ

07.02.2018

Շատերը մտածում են ինչպես երկար ապրել և պահպանել երիտասարդությունը: Ունիվերսալ բաղադրատոմս գոյություն չունի, սակայն փոքրիկ խորամանկությունները կարող են մեզ օգնել բնությունից ավելի շատ ժամանակ «խլել»:

Հետևեք ձեր քաշին

Բացի ակնհայտ խորհուրդներից կան նաև ոչ ակնհայտները: Հետազոտելով չափումների շատ արդյունքներ, ամերիկյան գիտնականներն եկել են այն եզրակացության, որ իրանի և ազդրերի չափերի հարաբերակցությունը սրտային հիվանդությունների լավագույն ինդիկատորն է: Մարմնի տարբեր մասերի վրայի ավելորդ քաշն ավելի լավ է, քան աբդոմինալ ճարպակալումը, երբ կիլոգրամնները կուտակվում են հիմնականում իրանի հատվածում: Եթե այդ հարաբերակցությունը 0.85 բարձր է, ուրեմն ռիսկը մեծ է: Այն իջեցնելու համար խորհուրդ են տալիս դադարով վարժություններ անել, այլ ոչ աէրոբիկայով զբաղվել: Ամենահասարակ տարբերակը 10-րոպեանոց զբոսանքն է, երբ 2, 4, 6 և 8-րդ րոպեներին դուք որքան ուժ ունեք վազում եք 20 վայրկյանների ընթացքում, իսկ մնացած ժամանակ՝ հանգիստ զբոսնում եք:

Ավելի շատ քնեք

Իսկ կարևորը՝ ճիշտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քնելու փոխարեն կորցրած ամեն ժամը բարձրացնում է սրտի հետ խնդիրներ ունենալու հավանականությունը 11%: Ավելի լավ է զարթուցիչ դրեք և հետևեք դրան:

Ավելի շատ ջուր խմեք

Այն ձեզ էներգիա կհաղորդի և կնպաստի տոքսինների դուրս բերմանը ու մաշկի առողջ փայլին: Որպեսզի հասկանաք, օրական որքան ջուր է հարկավոր խմել՝ պետք է բաժանեք ձեր քաշը 30:

Ուրախացեք մանրուքներով

Լսեք սիրելի երաժշտությունը, նայեք արևածագին, փորձեք շքեղ շոկոլադե տորթ: Ամեն օր մի փոքր հաճելի բան նպաստում է լավ տրամադրությանը և ինքնազգացողությանը:

600x580

Խնայեք աչքերը

Արևային եղանակին կրեք մուգ ակնոցներ, ցրվեք համակարգչի էկրանից ամեն 20-30 րոպեն մեկ, ստուգեք ձեր ճնշումը:

Եվ ականջները

Օգտագործեք այնպիսի ականջակալներ, որոնք արգելակում են արտաքին աղմուկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդ լսում է երկու ձայնային հոսք միաժամանակ, լսողության սրությունը կարող է նվազել: Ստուգեք լսողությունը և ժամանակին բուժեք վարակները:

Եվ ատամները

Լավ խոզանակը, ատամի թելն օգտակար բաներ են ատամների առողջության համար, իսկ ամենակարևորը՝ դրանց կանոնավոր օգտագործումն է: Եթե դուք խռմփացնում եք, կրճտացնում եք ատամները կամ բաց բերանով եք քնում, դիմեք բժշկին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 10421 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1210 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 408 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster