Հայտնի է սեքսի օպտիմալ տևուղությունը
03.12.2017
Սեքսի տևողությունը, ըստ ամերիկյան հետազոտությունների` 19 րոպե է: Այս տևողությունն անհրաժեշտ է, որպեսզի զույգերն օրգազմի հասնեն: Ի դեպ, զույգերի մեծամասնության մոտ սեռական ակտի տևողությունը հասնում է 12 րոպեի: Այս տեղեկատվությունը հաղորդում է Men`s Health պարբերականը:
Այս արդյունքը ստանալու համար մասնագետները վերլուծել են 432 զույգերի սեքսուալ ակտիվության մասին տվյալները: Որպեսզի իմանան քանի րոպե է տևում սեքսը՝ մարդիկ օգտվել են Lovely-ի բջջային հավելվածից: Նրանք գնահատել են ավելի քան 2000 սեռական հարաբերության տևողություն և որոշել միջին բավարարվածության մակարդակը: Զույգերը, ում մոտ սեքսը տևել է մոտավորապես 20 րոպե, գոհ են իրենց անձնական կյանքից, իսկ զույգերը, ում մոտ այն տևում է մոտավորապես 7 րոպե այդքան էլ գոհ չեն և ցանկություն ունեն որևէ բան փոխել հարաբերություններում:
Պարբերականը նաև տվյալներ է հաղորդել, թե որքան սեքս է անհրաժեշտ կնոջը: Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի քիչ են օրգազմ ունենում, եթե սեռական ակտը տևում է 30 րոպեից պակաս: Այս դեպքում սեքսուալ ակտիվության մեջ է մտնում նաև նախնական քնքշանքները, որոնք նույնպես նպաստում են բավարարմանը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7585 անգամ
Читать на русском
|