Այն ժամանակ երբ ձմռան շունչն ավելի ու ավելի է մոտենում, նորաձևության աշխարհում արդեն ցուցադրում են գալիք 2018-ի գարուն-ամառ հավաքածուները: Եվ չնայած մենք հեռու դարակներից արդեն հանում ենք տաք կոշիկները, սակայն մեր մտքում տեղ կգտնենք մտածելու գալիք տաք սեզոնի թրենդների մասին:
Ի՞նչ կոշիկներ ենք կրելու, երբ ձյունը հալչի և արևը կրկին տաքացնի մեզ իր տաք ճառագայթներով:
Թրենդների մասի. արդիական քուղակապերը, գլիթերը և մետալիկը մնալու են մեզ հետ 2018-ի գարնան և ամռան ողջ ընթացքում: Այդ պատճառով շարունակելու են շողալ և առանձնանալ: Չնայած գույների բազմազանությանը ցուցադրությունների ժամանակ, 2018-ի գարուն-ամառ սեզոնին ամենաարդիականը լինելու են սպիտակ կոշիկները:
Զարդերի բազմազանությունն այդ սեզոնի մեկ այլ բնորոշ գիծն է՝ սթրազներ, քարեր, ծաղիկներ և այլ զարդերը ձեր կոշիկները դարձնելու են արվեստի գործ: Ի դեպ, արթ-դիազայնը գլխավոր թրենդներից մեկն է, որը շատ հաջող է ստացվել բարձր զուգագուլպա-երկարաճիտների վրա:
Գարնանային կոշիկների մեծ մասը ներկայացված է երկարաճիտ, սուր քթերով և պլատֆորմի վրա մեծ սպորտային կոշիկների տեքսով: Ի դեպ, սուր քթերը լինելու են գալիք տաք սեզոնի «ամենաթեժ» թրենդը:
Ամառային կոշիկները բոցկլտալու են վառ գույներով, ծաղկավոր և եռանկյունային նախշազարդերով, ինչպես նաև ունենալու են թափանցիկ մասեր: Արդիական են լինելու տանկետկայի վրա բոկոտիկները և բաց կոշիկները՝ ցածր բարակ կրունկի վրա:
Գարուն-ամառ կոշիկները կարելի է նկարագրել երկու բառով՝ վառ և ոչ ձանձրալի: Կարող եք տեսնել ինքներդ.
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։