Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նկարչուհին կառավարության աշխատակազմից

20.11.2017

- Չկա ավելի լավ աշխատանք, քան այն, երբ օրվա ավարտին փակում ես աշխատասենյակի դուռը՝ գիտակցելով, որ այդ օրը մի խումբ մարդկանց կյանքը քո աշխատանքի շնորհիվ ավելի լավը դարձավ, մեկ անձի, մեկ ընտանիքի, մեկ թաղամասի, մեկ գյուղի թեկուզ փոքր խնդիր լուծվեց:

Պատկերացրեք, որ սա հեռավոր ծայրամասային գյուղում ապրող միակ բժշկի խոսքեր չեն, այլ կառավարության աշխատակազմի պետական  ծառայողի:  

Լիանա Դանիելյանը, ավարտելով Երևանի պետական համալսարանն ու Կառավարման ակադեմիան, աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգում:

Մշակույթի նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում գործընկերների  օգնությամբ  ծանոթացել է նկարչուհի Պարուհի Թեփելիկյանի հետ և որոշել իրականացնել իր մանկության երազանքը՝ նկարել: Մեկուկես տարի յուրաքանչյուր շաբաթ օր հաճախել է նկարչուհու արվեստանոց՝ անհատական դասերի:

600x580

Երկու տարի անց, երբ արդեն աշխատում էր կառավարության աշխատակազմում,  նա իր առաջին գործերի ցուցահանդեսն է կազմակերպել Նարեկացի արվեստի կենտրոնում՝ այն նվիրելով ուսուցչուհու հիշատակին:

Եվս երկու տարի անց Նկարիչների միությունում կազմակերպվել է  Լիանայի երկրորդ ցուցահանդեսը՝ «Չորս եղանակ» խորագրով:  Նպատակն ընկերներին, գործընկերներին, դասընկերներին, մտերիմ մարդկանց իր աշխատանքները ցուցադրելն էր, մարդիկ, ովքեր մշտապես առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվել իր նկարչությանը, խրախուսել և ոգևորել:

600x580

Լիանան անհամեստություն է համարում իրեն նկարչուհի անվանելը, (թեև նկարչական անուն էլ ունի՝ Դալիա), քանզի, նրա համոզմամբ՝  գեղանկարիչն այն մարդն է, ով առավոտից երեկո զբաղվում է նկարչությամբ՝ իր  ողջ էներգիան և ներուժը նվիրելով այդ գործին: Իսկ իր համար նկարչությունը սիրած զբաղմունք է, յուրահատուկ թերապիա, ինչն օգնում է միշտ դրական և գունավոր տեսնել կյանքը, լինել լավատես ու հանրության հետ ներդաշնակ:

Թեև աշխատավայրում շատ է ծանրաբեռնված,  ոչ աշխատանքային ժամերին սիրում է զբաղվել իր ստեղծած World of art կայքի աշխատանքներով, որը մշակույթին վերաբերող հոդվածների ժողովածու է: Սիրած քաղաքական գործիչը Ուինստոն Չերչիլն է, ով, լինելով հմուտ քաղաքագետ, 40 տարեկանում առաջին անգամ ձեռքն է վերցրել վրձինն ու քաղաքական գործունեությանը զուգահեռ զբաղվել գեղանկարչությամբ՝ թողնելով մոտ 500 աշխատանք:  «Ինչ հոգսեր էլ որ իր հետ բերում է օրը, ինչպիսի սպառնալիքներ էլ սպասելիս լինեն ապագայում, բավական է, որ նկարը սկսի ծնվել, բոլոր անհանգստությունները վերանում են, դրանց համար այլևս տեղ չիմնում գլխում»,- մեջբերում է Լիանան  Չերչիլի խոսքերը:

Դալիայի համար մեծ հաճույք է նկարել բնության գրկում, ինը, ցավոք, հաճախ չի հաջողվում:  Տանը, որպես կանոն, նկարում է դասական երաժշտության հնչյունների ներքո, ինչն օգնում է չնկատել տան պատերը: Լիանան ունի գրեթե 150 կտավ և սիրում է դրանք նվիրել ընկերներին, մտերիմներին: Աշխատանքներից մոտ 10-ը կախված են կառավարության աշխատակազմի տարբեր աշխատասենյակներում:

600x580

Լիանան երկար տարիներ աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում, որտեղ քաղաքացիներն ուղղում են  վարչապետին հասցեագրված դիմումները, բողոքները,  դժգոհությունները և օրվա ընթացքում հանդիպում  է հուսահատություն, ոգևորություն, հուզմունք, ցավ, ուրախություն, հույս, տառապանք, խանդավառություն ապրող մարդկանց:

Պետական համակարգում աշխատանքի համար լավ մասնագետ լինելուց առաջ կարևորում է ազնիվ, բարեխիղճ, նվիրյալ հայրենասեր ու մարդասեր լինելը: Իսկ քաղաքացիների հետ աշխատելիս շատ կարևոր է մարդուն ի սրտե օգնել ցանկանալու ձգտումն ու սրտացավ վերաբերմունքը: Չէ՞ որ մարդիկ վիրավորվում, չարանում են հենց հոգատարության, բարի վերաբերմունքի, կարեկցանքի, աջակցող խոսքի, մեկ ժպիտի պակասից, մարդկային անտարբերությունից:

600x580

-Չկա կյանք առանց խնդիրների, չկա մարդ՝ առանց հոգսերի, լինեն դրանք ֆինանսական, առողջական թե անձնական: Սակայն կա այդ խնդիրների բեռը թեթևացնելու մի միջոց՝ մերձավորի, բարեկամի, ընկերոջ, ուսուցչի, վաճառողուհու, բժիշկի, պետական աշխատողի հոգատարությունը, սրտացավ վերաբերմունքը, բարեխիղճ մոտեցումը, և զուտ մարդկային բարի վերաբերմունքը, սերը,-համոզված է նկարչուհին կառավարության աշխատակազմից:

Լիանայի նշանաբանն է լինել դրական և ցանկացած պարագայում չկորցնել հույսն ու լավատեսությունը. հուսահատված մարդը դատապարտված է կործանման: Եվ  այս բոլոր զգացողություններն իրենց  արտացոլում են գտնում Լիանա Դանիելյանի կտավներում:

Ներկայացնում ենք Դալիայի նկարներից հավաքածու՝ թեմատիկ բազմազանությամբ։

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9222 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Kristina | 20-11-2017 17:13
Hrashali, hiasqanch, taxandavor!!!!!!!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01
41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22
Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06
Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 559 անգամ
16.06.2026
Դիտվել է 420 անգամ
17.06.2026
Դիտվել է 324 անգամ
18.06.2026
Դիտվել է 315 անգամ
19.06.2026
Դիտվել է 315 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster