Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

6 մթերք կանանց առողջության համար

05.10.2017

Հայտնի է, որ կնոջ առողջության համար մեծ նշանակություն ունի հորմոնալ հավասարակշռությունը: Դժվար է գերագնահատել հորմոնների դերը, քանի որ դրանց մակարդակից է կախված քաշը, տրամադրությունը, մաշկի ու մազերի վիճակը և, ընդհանրապես, ինքնազգացողությունը: Հորմոնների նորմալ մակարդակը պահելու և օրգանիզմին առողջ մնալուն կարող են օգնել մի շարք հասանելի և համեղ մթերքները:


Ի՞նչ պետք է կինը ավելացնի իր սննդակարգի մեջ առողջ մնալու համար.

Լոբի. բջջանյութի բարձր պարունակությունը նպաստում է նորմալ նյութափոխանակությանը: Դրա մեջ պարունակող սպիտակուցը կարող է երկընտրանք ծառայել կենդանական սպիտակուցին:

Լոբին սննդակարգում կարող է փոխարինել մսին: Այն նաև ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա` նպաստելով դրա իջեցմանը և ֆիտոէստրոգենների աղբյուր է, որոնք ոչ միայն նպաստում են հորմոնալ ֆոնի կարգավորմանը, այլև կնոջը հակաքաղցկեղային պաշտպանությունն են ապահովում:

Սիսեռ. այս մթերքը պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ 80 նյութ` վիտամիններ, հանքային նյութեր, մեծ քանակությամբ սպիտակուց: Միաժամանակ սիսեռը պարունակում է ընդամենը 120 կիլոկալորիա 100 գր-ի մեջ և կարող է դառնալ բազում համեղ ուտեստների բաղադրիչ:

Չրեր. մի փոքր ծիրանաչիրը, արմավը, չամիչը կամ սալորաչիրն օրվա մեջ բավական է օրգանիզմը կարևոր վիտամիններով և հանքային նյութերով ապահովելու համար: Դրանք պարունակում են ֆիտոէստրոգեններ և բջջանյութ, իսկ քաղցր լինելու շնորհիվ կարող են հիանալի փոխարինել կազմվածքի համար վնասակար քաղցրավենիքներին:

600x580

Կտավատի սերմ. կատարյալ մթերք նրանց համար, ովքեր հետևում են առաղջությանը և ցանկանում քաշ գցել: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեն, լիգնան, Օմեգա-3:

Ոլոռ. ինչպես և մյուս լոբազգիները, այն սպիտակուցի և ֆիտոէստրոգենի աղբյուր է, սակայն, բացի այդ, պարունակում է նաև երկաթ, մագնիում, կալիում և վիտամին С, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի աշխատանքի համար:

Քունջութ. այն առաջինն է ֆիտոստերինի պարունակությամբ: Այս նյութը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Քունջութը նաև պարունակում է մագնիում, կալցիում, և սեզամոլին` բնական հակաօքսդիանտ, որը պահպանում է հյուսվածքների երիտասարդությունը և նպաստում իմունիտետի ամրացմանը: Քունջութը լինում է սպիտակ և սև: Նախապատվությունն ավելի լավ է տալ սևին, քանի որ այն մաքրված չէ և պահպանել է իր բոլոր օգտակար հատկությունները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10799 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 865 անգամ
16.06.2026
Դիտվել է 354 անգամ
17.06.2026
Դիտվել է 277 անգամ
18.06.2026
Դիտվել է 216 անգամ
19.06.2026
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster