ԱՄՆ-ի հոգեբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված հարցումների արդյունքում պարզվել է, որ աշխատամոլ տղամարդիկ ամենալավ սիրեկաններն են:
Նրանք, ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում հասնում են մեծ հաջողությունների:
Այս ուսումնասիրությունների արդյունքները, փաստորեն, կասկածի տակ դրեցին ավելի վաղ կայացված այն եզրակացությունը, թե կանայք գիտակցաբար ամուսնանում են հարուստ ու հաջողակ տղամարդկանց հետ զուտ բարեկեցության համար' անտեսելով զգացմունքային և ֆիզիկական հաճույքները:
Հետազոտություների ընթացքում հայտնաբերվել է, որ պակաս զբաղվածությամբ տղամարդիկ ունեն ցածր մակարդակի սեքսուալ բավարարվածություն, ինչպես նաև' նրանց կանայք: Իսկ զբաղված տղամարդկանց կանայք լիովին գոհ են եղել իրենց սեռական կյանքից:
«Մենք բոլորս էլ շատ ենք աշխատում, բայց շատ աշխատամոլներ փորձում են տուն վերադառնալիս լրացնել (սեռական առումով) բաց թողնված ժամանակը»,- նշել է հարցումն անցկացրած պրոֆեսոր Ջոնաթան Շվարցի թիմի անդամ հոգեբան Իմելդա Բուշը:-Սեռական կյանքում այսպիսի ակտիվությունը շատ մեծ դեր է խաղում աշխատամոլների ընտանեկան կյանքում, որովհետև նրանք, ովքեր չեն բավարարում իրենց կանանց, հայտնվում են ամուսնալուծությունների վիճակագրության մեջ»:
Կարելի է ենթադրել, որ այն տղամարդիկ, որոնք լիովին տրվում են աշխատանքին, նույն վարքն են դրսևորում նաև անկողնում:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: