Սեզոնի գլխավոր գույնը ամենաանսպասելի տարբերակներով։
90-ականների վերջում նորաձևություն էին մտել «թթվային» գույները և աչք ծակող վարդագույնը նույնիսկ ավելի ռադիկալ էր, քան կիտրոնագույնը: Դեռահասները ուղղակի խելագարվում էին այդ գույնի համար: 2000թ-ին արդեն նորաձև էին նուրբ վարդագույնը, որը Փերիս Հիլթոնի և այլ գլամուրային հայտնիների օգնությամբ դարձավ անցանկալի գույն և այն կրելը ամոթ էր: Եվ ո՞վ այդ ժամանակ կմտածեր, որ վարդագույնը հաղթականորեն կվերադառնա նորաձևություն: Այժմ բոլոր հայտնի դիզայներները վարդագույնը հայտարարել են սեզոնի գլխավոր գույն:
Ինչպես ճիշտ կրել վարդագույնը
Նորաձևության տեսակետից վարդագույնի ամենաանվտանգ երանգը միշտ եղել է ֆուքսիան: Նուրբ վարդագույնին դժվար է անվանել մոդայիկ, իսկ ֆուքսիան շատ ինտելեկտուալ գույն է: Հանգիստ ներառեք այն ձեր զգեստապահարան:
Նուրբ վարդագույնը շատ կանացի պատմություն է, այդ պատճառով այն խաղացնում ենք երկու տարբերակով՝ կամ ընտրում ենք թռչող շիֆոնային զգեստներ կամ ընդգրկում ենք այն բրուտալ կամ սպորտային կերպարների մեջ:
Գունային խառնուրդները բավականին բարդ թեմա է: Սեզոնի ամենանորաձև համատեղությունը վարդագույնն է և նարնջագույնը: Նույնկերպ ողջունվում է վարդագույնը+մոխրագույնը կամ վարդագույն+կարմիրը: Վարդագույնը վարդագույնի հետ նույնպես վատ չի նայվում, սակայն այդ դեպքում ավելի լավ կլինի, եթե դուք բացի և մուգի հակադրություն ստեղծեք:
Վարդագույն դենիմը հիանալի գաղափար է, քանի որ այդ կերպ դուք միանգամից երկու խնդիր եք լուծում: Ջինսային բումը այսօր իր գագաթնակետին է հասել, իսկ վարդագույն այն հատուկ արդիականություն կստանա:
Եթե դուք ցանկանում եք օգտագործել վարդագույնը ձեր սեքսուալությունը ընդգծելու համար՝ ուրեմն ընտրեք, օրինակ, վառ վարդագույն կիպ թոփ և կարճ արծաթագույն շորտեր:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։