Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ուսումնասիրում ենք իտալուհիների ոճը. նորաձև կերպարի 5 գաղտնիք

29.03.2017

Եթե դուք գոնե մեկ անգամ եղել եք Իտալիայում, ուրեմն արդեն սիրահարված եք այդ կենսուրախ երկրին: Նեղ փողոցներում լսվում է քաղցրահնչյուն լեզուն, գեղեցիկ սրճարաններից գալիս է սուրճի գայթակղիչ բույրը, իսկ հայացքը չի հասցնում հետևել կողքով անցնող նորաձև իտալուհիներին:

Իրականում, Իտալիայում շատ են ոճային աղջիկները: Եվ ինչպե՞ս նրանք կարող են չհետևել թրենդներին, չէ՞ որ նորաձևության լավագույն տները` Versace և Fendi-ն հենց այնտեղ են:

Եվ այսպես, ինչ կարելի է հաշվի առնել իտալուհիների ոճից.

Վառ գույներ

Կդիմե՞ք արդյոք ռիսկի և համատեղեք 5 երանգ` մեկ կերպարում: Դժվար թե: Մենք ավելի հաճախ ընտրում ենք պրակտիկ, ունիվերսալ և մուգ գույներ: Այլ բան են իտալուհիների նախապատվությունները: Նրանց զգեստապահարանը կազմված է ծիածանի բոլոր գույների իրերից: Կարմիր գումարած երկնագույն, այստեղ էլ հենց վարդագույն և նարնջագույն: Ինչու՞ ոչ:

600x580

Ամառային իրեր՝ ձմռանը

Ձեր սիրելի ծաղկավոր զգեստը պետք է մնա մինչ ամա՞ռ: Իտալուհիները համամիտ չեն այդ գաղափարի հետ: Նրանց հաջողվում է խելացիորեն համատեղել ամառային և ձմեռային իրերը:

600x580

Պարագաներ տղամարդու զգեստապահարանից

Նորաձև հնարք․ չգիտեք ի՞նչ հագնել՝ բացեք ձեր տղամարդու զգեստապահարնը: Այս հնարքը մցրել է Կոկո Շանելը և դրանից էլ օգտվում են իտալուհիները: Շատ հաճախ նրանք իրենց կերպարի մեջ ավելացնում են իրեր տղամարդու զգեստապահարանից: Օրինակ, փողկապ կամ սովորական սպիտակ վերնաշապիկ:

600x580

Սեր դեպի աքսեսուարներ

Իտալուհիները շատ են սիրում բոլոր հնարավոր պայուսակները՝ ապարանջաններ, մատանիներ, զարդեր և չեն պատկերացնում իրենց կերպարն առանց այդ մանրուքների: Այդ կերպ յուրաքանչյուր կերպար ավարտված տեսք է ունենում:

600x580

Ոճային կոշիկ

Իտալուհիները միշտ տեղյակ են նորձևության վերջին միտումներից: Եթե նորաձև է հաստ, անհարթ կոշկատակը, ուրեմն նրանք դրանցով են, եթե մորթիյով կոշիկները, ապա նույնպես:

Իտալուհիները ավելի սիրում են  կոպիտ կոշիկ: Նրանց շատ հազվադեպ կարելի է տեսնել նավակ կոշիկներով: Կրունկով կոշիկներ նրանք հագնում են միայն տոնական միջոցառումներին: Ամեն օրվա համար իտալուհիները նախընտրում են հարմար կոշիկ:

 600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10600 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-09-2026 08:56
39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46
Ջոն Գալիանոն հրաժարվել է Met  թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29
Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25
Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.08.2026
Դիտվել է 581 անգամ
01.09.2026
Դիտվել է 559 անգամ
29.08.2026
Դիտվել է 382 անգամ
27.08.2026
Դիտվել է 380 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster