Նորաձևություն են վերադառնում շիկահերները, սակայն կան նաև անսպասելի լուծումներ։
Նարդոս
Ամենաանսովոր տարբերակը սևահերների և շիկահարների համար: Ցանկանու՞մ եք զարմացնել: Հետևեք Ջորդան Դանի օրինակին:
Բաց շեկ
Մոխրագույն երանգը վերադառնում է նորաձևություն որպես ամենաչեզոք բնական գույնը: Հլոի Քարդաշյանը թրենդում է:
Վարդագույն ոսկի
Շիկահերի ջերմ երանգը մեղրային տոնով և վարդագույն փայլով: Օրինակ կարող է ծառայել Քեյթ Հադսոնը:
Սերուցքային շեկություն
Ամբողջությամբ բաց երանգ, սակայն ոչ մոխրագույն, այլ ջերմ կաթնային գույն, որը շատ է սազում Ռոզի Հաթինգտոն-Վայթլիին, ինչպես նաև նրան նման բոլոր շիկահերներին:
Հրդեհ ջունգլիներում
Էքստրեմալների համար տարբերակ է Բելլա Թորնը՝ հրե-կարմիրը լուսածորված կանաչով:
Սաթ
Անցումներ դեմքի մոտի ամբողջությամբ բաց տոնից դեպի ավելի հագեցած գույն՝ ծոծրակի մոտ: Սառա-Ջեսիկա Պարկերը ներկայացնում է սեզոնի ամենարդիական երանգավորումը:
Սև շոկոլադ
Սևահերներ, մի տխրեք, սեզոնի ամենաթանկանոց և ոճաբանների կարծիքով ամենանորաձև գույնը կսազի հենց ձեզ: Բելլա Հադիդը հիանալի օրինակ է:
Ելակային շեկություն
Որքան էլ, որ այս գույնի համար շուտափույթ մոռացություն էին կանխատեսում, այն չի հանձնվում և շարունակում է մնալ նորաձև: Նիքոլ Քիդմանը չէր ընտրի այդ գույնը, եթե այդպես չլիներ:
Ձյունե շեկություն
Մարմարե-սպիտակ մաշկի և վառ դիմագծեր ունեցողների համար այս երանգը ուղղակի ռումբ է:
Կոնտրաստային շեկ
Եկած մուգ շեկ արմատներ և բաց ծայրեր: Ջիջի Հադիդն ընտրել է սեզոնի այս թրենդը:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։