Օմբրեն գերել է ոչ միայն մազերի ինդուստրիան, այլև մատնահարդարման: Փափուկ գունային սահումը ոչ միայն ոճային է, այլև հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր չեն կարողանում նախշեր նկարել, սակայն հոգնել են հասարակ մի գույնից:
Իսկ եթե օբրեն հավելել յուրհատուկ դեկորով, ապա մատնահարդարումը շքեղ կստացվի:
Ահա օմբրե-մատնահարդարման 20 տարբերակ:
Օմբրե-մատնահարդարումը (նույն գրադիենտը) ավելի գեղեցիկ կնայվի, եթե նրա ստեղծման մեջ պաստելային երանգներ օգտագործել: Բացի այդ, հենց բաց գույներն են, որպես կանոն, մեզ մոտ ասոցեացվում գարնանային-ամառային տրամադրությամբ: Այդ պատճառով բորդոն և սևը կարելի է արդեն թողնել աշնան և ձմռան համար:
Եթե վարպետությունը և համբերությունը թույլ են տալիս, ապա դուք կարող եք այդպիսի մատնահարդարում տանը անել:
Դրա համար ձեզ անհրաժեշտ են․
Երկու իրար հետ համադրվող գույներ, սպունգ, ատամ մաքրիչ:
Սկզբում ամբողջ եղունգը պետք է պատել հիմնական գույնի մեկ շերտով: Այնուհետև լաքի երկու գույնը լցրեք գունապնակի վրա, զգուշորեն խառնեք ատամ մաքրիչով: Սպունգը այնպես թաթախեք մեջը, որպեսզի վրան երկու երանգներն էլ մնան և շտամպի նման փոխանցեք եղունգներին: Լաքի ավելցուկները հանեք բամբակե ձողիկով և լաքը հանող նյութով:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։