Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ավելի լավ է` իմ քաղաքական հայացքները կիսեն, քան անկողինս. ՅՈւԼՅԱ  ՏԻՄՈՇԵՆԿՈ

19.04.2012

2005 թվականին ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրում տեղ է գտնում «100 ամենաազդեցիկ կանայք աշխարհում» վարկանիշային ցուցակը, որտեղ երրորդ տեղում Յուլյա Տիմոշենկոն էր: Հայտնի կանանցից քչերին է հաջողվել թաքցնել անձնական կյանքը, կենսագրությունը: Յուլյա Տիմոշենկոյին դա հաջողվել է: Թերևս այդ պատճառով էլ Ուկրաինայի նախկին վարչապետը երբեք չի հեռանում լրատվամիջոցների ուշադրությունից:

Բազմաթիվ սիրավեպեր, մեղադրանքներ, այլասերություններ ու պատմություններ են վերագրվել եւ վերագրվում այս առանձնահատուկ կնոջը: Եվ չնայած դրան, բոլոր ուկրաինացի (և ոչ միայն) աղջիկները ձգտում են նմանվել նրան:

Տիմոշենկոյի սիրեկանների թվում ուկրաինական մամուլը նշում է բոլոր հայտնի ու անհայտ բիզնեսմեններին, քաղաքական գործիչներին և անգամ Սաակաշվիլիին և Վլադիմիր Պուտինին:

Յուլյա Վլադիմիրի Գրիգյանը ծնվել է Դնեպրոպետրովսկ քաղաքում 1960 թ. նոյեմբերի 27-ին: Հայրը ազգությամբ հայ էր, իսկ մայրն ուկրաինացի: Հետագայում Յուլյայի լիդերի բնավորությունը վերագրում են նրա կովկասյան արմատներին: Ինչպես և բոլոր աշխարհին հայտնի կանայք, նրա մանկությունը ևս բավականին բարդ է եղել:

 

Նրա հայրը լքել է ընտանիքը, երբ Յուլյան դեռևս 2 տարեկան էր: Անհավանական խղճուկ պայմաններում են ապրել: Ընտանիքի ամբողջ հոգսը մոր վրա էր: Տիկնիկներով Յուլյան երբեք չի խաղացել: Նրան ավելի շատ հետաքրքրում էին ֆուտբոլը, բասկետբոլը, սեղանի թենիսը և այլն: Բոլոր նրանք, ովքեր ճանաչել են Յուլյային փոքր տարիքից, ասում են, որ նրա ճանապարհը դեպի սպորտն էր' մեծ սպորտը: Բայց պարապմունքներից մեկի ժամանակ աղջիկը վնասում է ոտքը, ու սպորտի թեման հավիտյան փակվում է նրա համար:

Բացի «տղայական» խաղերից նրան հետաքրքրում էր նաև ուսումը: Դեռ նախադպրոցական տարիներից սովորել էր կարդալ: «Երբ գնում էի խանութ, իմ հերթն այնքան էի զիջում ուրիշներին, մինչև հասցնեի կարդալ խանութում փակցված պաստառները' հետաքրքիր ասացվածքներով, գովազդային հայտարարություններով»:

Դպրոցում Յուլյան անվերջ կոնֆլիկտային իրավիճակներում է հայտնվում ուսուցիչների հետ: Չնայած կենցաղային խնդիրներին' Յուլյան ստանում է տնտեսագետի բարձրագույն կրթություն: Հենց այս տարիներն էլ ճակատագրական են դառնում ապագա քաղաքական գործչի կյանքում: Մի գիշեր Յուլյային արթնացնում է անծանոթի հեռախոսազանգը: Պարզվում է' տղան շփոթել էր հեռախոսահամարը: Բայց երիտասարդները որոշում են զրուցել և… արդեն 30 տարուց ավել Յուլյա և Ալեքսանդր Տիմոշենկոները ամուսիններ են:

 

Երբ նրանք ծանոթացան, Յուլյան դեռևս 17 տարեկան էր, իսկ Ալեքսանդրը' 16: 1979թ. Յուլյան ամուսնանում է Ալեքսանդրի' կուսակացական քաղաքական գործչի տղայի հետ: Մեկ տարի անց ծնվում է նրանց աղջիկը' Եվգենյա Տիմոշենկոն: Յուլյայի ակտիվ գործունեությունը սկսվում է համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Նա աշխատանքի է անցնում Դնեպրոպետրովսկի մեքենաշինական գործարանում որպես ճարտարապետ: Տիմոշենկոյի աշխատասիրությունը բարձր է գնահատվում, և նրան տարեցտարի ավելի հարգի պաշտոնների են նշանակում:

 

1991 թվականին Յուլյա Տիմոշենկոն դառնում է գործադիր տնօրեն, ապա նաև գլխավոր տնօրեն «Ուկրաինական բենզին» ընկերությունում: Հենց այս տարիներից Տիմոշենկոյին սկսեցին կոչել «գազե արքայադուստ», «գազե լեդի», «միսս գազ», հետո նաև «ուկրաինական Ժաննա Դ’Արկ»: Մինչ բարեկամներն ու հարազատները նրան մեղադրում էին ընտանիքին քիչ ժամանակ հատկացնելու համար, Յուլյա Տիմոշենկոն հաստատուն քայլերով շարժվում էր առաջ: 1996 թ. նա դարձավ Ուկրաինայի ազգային պատգամավոր: 1998-ին Յուլյան կրկին ընտրվում է Բարձրագույն խորհրդի պատգամավոր: Աշխատանքային բուռն առօրյան նրան մոռանալ չտվեց իր կանացիության մասին: Հետագայում Յուլյա Տիմոշենկոյի մասին գրված գրքերից մեկում հեղինակը հիշում է. «Տիմոշենկոն այդ տարիներին սկզբունքորեն հրաժարվում էր տաբատներից: Նա կրում էր միայն կարճ կիսաշրջազգեստներ և շորեր, բարձրակրունկ կոշիկներ, որոնք ընդգծում էին նրա կանացիությունը: Նրա արտաքինը մշտապես ուղղված էր գրավելու տղամարդկանց ուշադրությունը»: Իսկ Յուլյայի սանրվածքը դարձավ «բրենդային» ոչ միայն Ուկրաինայում, այլև շատ երկրներում, որտեղ ժապավենանման հյուսը բնորոշվեց որպես «Տիմոշենկոյի հյուս»: Յուլյա Տիմոշենկոյին սկսեցին անվանել ԼԵԴԻ ՅՈւ:

1999 թ. Տիմոշենկոն դարձավ Ուկրաինայի փոխվարչապետ: Երկու տարի անց նրան ազատում են պաշտոնից: Նրա դեմ միանգամից 2 դատական գործ էր բացվել, որոնք, ինչպես հետո պարզվեց, շփոթմունք էին: 2001 թ. փետրվարի 13-ին Յուլյա Տիմոշենկոյին ձերբակալեցին: Բանտում Տիմոշենկոն հրաժարվեց ջուր խմելուց, քանի որ նրան առաջարկում էին միայն տեխնիկական ջուր, որը շատ հեշտությամբ կարող էր թունավորված լինել: «Արդյունքում ես մնացի և՛ առանց ջրի, և՛ առանց հացի»,- հետագայում իր' բանտում անցկացրած շաբաթների մասին պատմում է Տիմոշենկոն: Նրան թույլ չէին տալիս տեսակցություններ, անգամ բժիշկի այցելություն: Նրան անդադար հետևում էին անգամ բանտում: Իսկ բանտի դռնից այն կողմ ամեն օր հավաքվում էր մարդկանց հսկայական զանգված' պահանջելով ազատել Տիմոշենկոյին: «Մի անգամ բանտի միջանցքներից մեկում հանկարծ հանդիպեցինք ես ու ամուսինս: Պահն իրոք լիրիկական էր այնքան, որ ես ամբողջ օրը բանտախցում լաց էի լինում»,-պատմում է Տիմոշենկոն: Ալեքսանդր Տիմոշենկոն և նրա հայրը բանտարկվել էին Յուլյայի բանտարկությունից մեկ տարի առաջ:

«Բոլորն էլ լավ գիտակցում էին, որ Ալեքսանդրը բանտարկված է միայն այն պատճառով, որ անզգուշություն է ցուցաբերել' ամուսնանալով ինձ հետ»,-ժպիտով պատմում է Տիմոշենկոն:

42 օր անց Յուլյա Տիմոշենկոյին անմեղ են ճանաչում և ազատ արձակում: 2004 թվականին Յուլյա Տիմոշենկոն դառնում է Նարնջագույն հեղափոխության առաջնորդ, որի արդյունքում իշխանության գլուխ է կանգնում Վիկտոր Յուշչենկոն: Ուկրաինական մամուլը միանգամից նրանց սիրեկաններ է դարձնում: Իր շուրջ պտտվող կեղծ լուրերը սկսում են նյարդայնացնել Տիմոշենկոյին: «Դե բավական է ինձ համար անձնական կյանք ստեղծեք, ես ունեմ իմ սեփականը և պետք չէ այն քննարկել, առավել ևս՝ խեղաթյուրել»,- հարցազրույցներից մեկի ժամանակ վրդովված պատասխանել է Տիմոշենկոն:
2005թ. Մոսկվայում ցուցադրվում է «Յուլյա» ֆիլմը, որի գլխավոր հերոսները Յուլյան և Միխայիլն էին, իսկ իրականում ֆիլմի ռեժիսորը նկատի ուներ Յուլյա Տիմոշենկոյին և Միխայիլ Սաակաշվիլիին:

Ֆիլմի հերոսուհու միայն սանրվածքն արդեն իսկ «գոռում է» այն մասին, թե ում է իրականում ֆիլմի հերոսուհին մարմնավորում: Իսկ տղան իսկը Սաակաշվիլին է: Ֆիլմում զույգը սեքսով է զբաղվում ամենատարբեր վայրերում և ամենատարբեր դիրքերով: Ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց: Եթե կային մարդիկ, ովքեր չէին խոսում Յուլյայի սեռական կյանքի մասին, ֆիլմից հետո այդ թեման հետաքրքրում էր բոլորին: Նրա մասին հյուսվող պատմություններում Յուլյան հոմոսեքսուալ է, այլասերվածը և այն ամենը, ինչ մարդկության պատմության ընթացքում հնարավոր է եղել պատկերացնել: «Ինձ չեն հետաքրքրում բամբասանքները: Ավելի լավ է իմ քաղաքական հայացքները կիսեն, քան իմ անկողինը»:

Դեռ չէին անհետանում խոսակցությունները մի թեմայի շուրջ, երբ մյուսն էր հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս անգամ խոսքը Տիմոշենկոյի աղջկա' Եվգենյայի մասին է: Ուկրաինայի ամենահարուստ հարսնացուներից մեկը' Եվգենյան, ամուսնանում է: Իսկ փեսացուն բրիտանացի ռոք երաժիշտ Շոն Կառան էր: Աղջիկն իր գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Անգլիայում, և բնական է, որ փեսացուն ուկրաինացի չէր կարող լինել: Բայց որ Լեդի Յուի փեսան մոտոցիկլիստ, «ձիու պոչ» կոչվող սանրվածքով և իր աղջկանից 10 տարով մեծ երաժիշտ կլիներ, չէր սպասում անգամ ինքը' Տիմոշենկոն:

Բացի այդ Շոնն արդեն մեկ անգամ ամուսնացած է եղել և ունի նաև աղջիկ, որը, ի դեպ, բավականին լավ հարաբերություններ ունի Եվգենյայի հետ: Զույգի ամուսնությունն իսկական ցնծություն էր ուկրաինացիների համար: Ամենայն մանրամասնությամբ քննարկում էին հարսանիքի ընթացքը, հյուրերին և իհարկե Լեդի Յուին և նրա ամուսին Ալեքսանդր Տիմոշենկոյին: Վերջինս շատ ավելի համբերատար գտնվեց, քան շատ լրատվամիջոցներ կարծում էին: «Ալեքսանդրը երբեք չի բողոքում իմ զբաղվածությունից: Նա հասկանում է, որ ես խոհանոցում պատրաստելու համար չեմ: Ես ավելի մեծ գործ եմ իմ ուսերին վերցրել: Այդուհանդերձ իմ ուշադրության կենտրոնում է իմ ընտանիքը, և ես անում եմ ամեն ինչ, որպեսզի նրանք իմ սիրո պակասը չզգան»:

2007 թվականին Յուլյա Տիմոշենկոն ընտրվում է Ուկրաինայի վարչապետ: Չնայած նրա անվերջ պայքարին' հասնելու իշխանության, միևնույնն է, Յուլյան մնում է կանացի, խնամված ու սեքսուալ: Յուլյան հիանալի ապացույց է նրանց համար, ովքեր կարծում են, թե հայտնիները չեն կարող լիարժեք ընտանիք ունենալ: «Յուլյան հավատարիմ կին է, և մեր սերն ամուր է երկուսիս ջանքերով»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է Ալեքսանդր Տիմոշենկոն:

Լեդի Յուին հաճախ են համեմատում Մարգարետ Թետչերի' «երկաթե լեդիի» հետ: Եվ չնայած բոլոր ջանքերին, որպեսզի մարդիկ իրեն տեսնեն որպես միայն քաղաքական գործչի, միևնույնն է, բոլորը համառորեն առաջնահերթ նկատում են նրա մեջ կնոջը' միշտ ցանկալի, գրավիչ և առեղծվածային:

Կինը կարող է միլլիոնի տեսք ունենալ' չունենալով գրպանում և ոչ մի կոպեկ: Եվ կարող է մի կոպեկի տեսք ունենալ'ունենալով միլիարդներ:

Կնոջ պարտականությունները չեն սահմանափակվում միայն ընտանիքով: Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, կինը նույնպես ունի պարտավորություններ իր հասարակության առջև:

Կինը պետք է զգա, որ ինքը կին է, եթե անգամ նա բանտում է, փողոցում զբոսնում է կամ ուղղակի խոհանոցում է:

Պետք է հավատալ նրան, ինչին ձգտում ես, և եթե այն արդար է, ապա դու կհասնես դրան:

Կրկնօրինակել իմ արտաքինը կարող են շատերը, բայց իմ գաղափարներն ու հոգևոր արժեքները' ոչ ոք:


                                                                                                                             Նելլի  Ղարիբյան

Դիտվել է 7456 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 687 անգամ
16.04.2024
Դիտվել է 221 անգամ
17.04.2024
Դիտվել է 180 անգամ
18.04.2024
Դիտվել է 116 անգամ
19.04.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster